Գիտակները, տեղաշարժվող լոգարանն ու լոլիկի ջերմոցները

Գիտակները, տեղաշարժվող լոգարանն ու լոլիկի ջերմոցները

441

Լիքը տղաներ, քանդած ռոբոտներ ու տարօրինակ լեզվով խոսող մարդ։
Այսպես է Մանեի առաջին տպավորությունները Geetak ռոբոտաշինության դպրոցի մասին:

Մանե Գևորգյանը Geetak ռոբոտաշինության ստուդիայի երկու  աղջիկ աշակերտներից մեկն է ու տղաներից ոչ պակաս սիրում է  Geetak-ը, ռոբոտների ստեղծումն ու դրանց ծրագրավորումը:
Geetak ռոբոտաշինության դպրոցը հիմնադրել է մասնագիտությամբ ծրագրովորող Խաչատուր Նիկողոսյանը 2021 թվականին, երբ հասկացավ, որ արդեն ունեցած գիտելիքները ու փորձը առավել երիտասարդ սերնդի հետ կիսվելու ժամանակ է։

Geetak robotics-ը մինչ այսօր ունեցել է 50֊ից ավելի գիտակներ։

«Միակ չափորոշիչը սերն է տեխնոլոգինաերի հանդեպ։ Բայց կարծում եմ, որ պետք է վաղ տարիքից երեխաներին բերել տեխնոլոգիաների աշխարհ, որ ամեն խնդիր լուծելուց ավելի ոգևորվեն ու հաջորդը ավելի հաճույքով լուծեն»,- նշում է Խաչատուր Նիկողոսյանը։

Նրա խոսքով, այժմ պատանիներն ավելի հասուն են, ավելի տեղեկացված և հնարամիտ, քան իր պատանեկության տարիներին:

«Հիմա վաղ տարիքում երեխաները կարողանում են լուծել  բարդ խնդիրներ, այն խնդիրները, որոնք առաջ լուծում էին համալսարանն ավարտելուց կամ նույնիսկ աշխատանքային փորձից հետո»։

Թիմում առկա են տարբեր տարիքի գիտակներ՝ 10-ից մինչև 23 տարեկան։ Հիմանականում տղաներ են, ընդամենը երկու աղջիկ կա խմբում, ամենափոքր գիտակը Էրիկ Մելիքյանն է, 11 տարեկան։

«Ամենահավեսը էն ա, որ ես սարքում եմ ծրագրեր: Օրինակ՝ ծրագիր էի գրել, որ մի քանի թիվ էի գրում, ու իմ ծրագիրը հասկանում էր՝ որ թիվն ա պարզ, որը՝ չէ։ Ես դպրոցում արդեն դասատուների սխալները տեսնում եմ, բայց չեմ մտածում, որ ես Умный եմ»,- ասում է Էրիկը:

Աղջիկների ներգրավվածությունը այսպիսի նախագծերում այդքան էլ չի գոհացնում ոլորտի մասնագետներին, Խաչատուրը համոզված է, որ այս պատկերը շուտով կփոխվի:

«Շատ վատ ստատիստիկա է, չգիտեմ ինչի հետ է կապված, բայց ամեն կերպ փորձում ենք նաև աղջիկնեին ներառել մեր խմբերում,  քանի որ կա թյուր կարծիք, որ տեխնիկական աշխարհը միայն տղաներինն է,  բայց դրան շատ հաճելի հակաօրինակեր կան»։

Բացի իրենց «ուսանողներին» տեխնոլոգիաների ոլորտում հմուտ դարձնելուց, Geetak-ը ակտիվ համագործակցում է միջնակարգ դպրոցների հետ։ Այժմ դրանք երկուսնն են, որոնք գրնվում են Գորիսում և Նոր Հաճնում, ինչպես նաև բանախոսություններով են հանդես գալիս այն դպրոցներում, որոնցից առաջարկներ են ստանում։ Բայց նշում են, որ ամենահետաքրքիր առաջարկը ստացել են անցած տարի գրանանը Հայաստանյան խոշոր բանկերից մեկից։ Առաջադրանքն էր ստեղծել վահանակով կառավարվող լոգարան(ванна), որը անհարժեշտ էր բանկի գովազդային հոլովակում նկարահանելու համար: Ընդամենը 10 օրում պատանիները ծրագրվարում ու ստեղծում են վահանակով շարժվող լոգարանը, որը կարողանում էր «տեղափոխել» մինչև 150 կգ ծանրություն։ Գիտակների ու Խաչատուրի խոսքով, սա ամենակրեատիվ ու հետաքրքիր առաջադրանքն էր, որ կարող էին ստանալ:

Geetak-ի գիտակների լուծած խնդիրները պրակտիկորեն կիարառվում են նաև լոլիկի ջերմոցներում։ Պատանիները փորձում են մարդկային աշխատանքը դարձնել ավտոմատացված, որը կզարգացնի նաև երկրի գյուղատնտեսությունը։

Խաչատուրի կարծիքով թե՛ կրթական և թե՛ արտադրական ոլորտներում էլ Հայաստանում մեծ բաց կա, ինչը պետք է լրացնել։

«Դպրոցի տեսանկյունից կարևորը պրակտիկ գիտելքիների կիրառումն է, օրինակ՝ կոդ գրել ու տեսնել, թե ոնց է այդ կոդով աշխատում ռոբոտը իրական պայմաններում․ դա միանաշանակ այլ հարթության մեջ է: Արտադրության հետ կապված ևս շատ գործեր կատարվում են ձեռքով, ու կարևոր է փորձել այդ ամենը մեխանիկական աշխատանքի վերածել»:

Geetak-ի առաջնային նպատակներն են տեխնիկական կրթության որակի բարձրացումը, կապել կրթությունը արտադրությանը, այնպիսի ծրագրեր սովորեցնել, որ գիտելիքը պրակտիկ կիրառություն ունենա երկրի տնտեսության զարգացման մեջ։

Շողեր Սահակյան

4-րդ կուրս

Կիսվել