Մեկնարկեցին Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակի միջոցառումները

Մեկնարկեցին Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակի միջոցառումները

367

Ապրիլի 18-ին, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում հանդիսավորությամբ նշվեց բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս և խմբագիր Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակը:

«Եղիշե Չարենց» սրահում էին ֆակուլտետի դասախոսները, ուսանողները, Մկրտիչ Սարգսյանի ընտանիքի անդամները, գրականության աշխարհի ներկայացուցիչներ:

Հանդիսությունը մեկնարկեց «Մկրտիչ Սարգսյան» տեսաֆիլմով: Այնուհետև խոսք ասացին ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ն. Մարտիրոսյանը, բանաստեղծ, թարգմանիչ Ն. Աթաբեկյանը, գրող, հրապարակախոս Տ. Նիկողոսյանը, գրողի որդին՝ «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վ. Սարգսյանը:

Բանախոսները արժևորեցին Մկրտիչ Սարգսյանի գրական և հրապարակախոսական  վաստակը, նկատելով, որ այն կենսունակ ու պահանջված է նաև այսօր՝ գրողի մահից երկու տասնամյակ անց, քանզի, ինչպես մի առիթով խոստովանել է գրողը.

«Գրում եմ տեսածիս, ապրածիս մասին: Չեմ հնարում, չեմ կեղծում, չեմ խաբում ո՛չ ինձ, ո՛չ ընթերցողին: Միայն ի լրումն այս ամենի՝ կարող եմ ասել, որ իրական փաստը փորձում եմ դարձնել գրական փաստ, արվեստ և նոր մատուցել ընթերցողին…»:

Մկրտիչ Սարգսյանի ստեղծագործությունները ներկայացվեցին ֆակուլտետի ուսանողների ընթերցմամբ:

Ինչպես նշեց դեկան Ն. Մարտիրոսյանը՝ այս հանդիսությամբ մեկնարկեցին անվանի գրողի 100-ամյակի միջոցառումները: Դրանք կշարունակվեն նաև մայրաքաղաքից դուրս:

Կիսվել