Ծանոթություն Իջևանի գինու-կոնյակի գործարանին

Ծանոթություն Իջևանի գինու-կոնյակի գործարանին

231

Մարտի 2-ին Իջևանի գինու գործարանում կազմակերպվեց թրեյնինգ։

Հանդիպման նպատակն էր աշխատակիցներից շատերին ծանոթացնելու Իջևանի գործարանի խմիչքներին։

Մի շարք խանութսրահի աշխատակիցների հրավիրեցին հենց Իջևանի գինու գործարան։ Ամբողջ ընթացքում հանդիպումը վարեց գինուկոնյակի մարքեթինգային ղեկավար Էդուարդ Սոբոլևը, ով ներկայացրեց Իջևանի գինիները և այլ ալկոհոլային խմիչքները։

Սոբոլևը պատմեծ գինիների ծագման, արտադրման, տարբերությունների, ինչպես նաև շշալցման և պիտակավորման մասին.

«Մինչև 2007 թ.-ը Իջևանի գինուկոնյակի գործարանը հանդիսացել է պաշտոնական հումքի, այսինքը սպիրտի մատակարար, սկզբից Երևանի կոնյակի գործարանին, Արարատ կոնյակի գործարանին, այնուհետև «Պեռնո» և«Ռիկարտ» կոնյակի գործարաններին։

Խմիչքները պահվում են հատուկ ջերմաստիճանային պայմաններում, ժամանակի ընթացքում նրանք սկսում են կլանել շաքարայինությունները՝ պոլիսախարիդներ, մոլիսախարիդներ, այդ ընթացքում մի կողմից արտադրվում է ածխաթթու գազ, մյուս կողմից՝ էծիլեն կրիկուլ,սպիրտ։»

Ներկաների համար կամակերպել էին նաև հյուրասիրություն. համտեսեցին գինիների ողջ տեսականին և արտահայտեցին կարծիքներ։

Էդուարդ Սոբոլևը նշեց նաև, որ խմիչքներից բացի ունեն նաև պահածոյացված արտադրանքի տեսականի, սակայն դրանք հիմնականում վաճառվում են այլ երկրներում.

«Ունենք յուրահատուկ պահածոյացված ապրանքների տեսականի, ցավոք սրտի չենք վաճառում Հայաստանի Հանրապետության տարածքում, քանի որ Ռուսաստանում և Ուկրանիայում, նաև ԱՄՆում ունենք հսկայական խանութներ, որտեղ թե՛ պահանջարկը և թե՛ վաճառքը ավելի մեծ է»:

Մասնակիցները տպավորված էին հանդիպումից և մեծ ոգևորությամբ էին խոսում նոր ստացած տեղեկություններով։

Հյուրերից Սիլվա Մկրտչյանը նշեց. «Ընդհանուր առմամբ Իջևանի գինու գործարանի արդատրանքներին ծանոթ Էի,բայց թրեյնինգի ընթացքում ավելի  մոտիկից ծանոթացա։ Գինու տեսականին շատ լայն է, ընտրությունը՝ մեծ»:

Մարիաննա Հարությունյանն էլ ավելացրեց. «Հանդիպումը շատ ուսուցողական էր, քանի որ մինչ օրս ինքս էլ չգիտեի, որ պահածոները պատրաստվում են նորարարական տեխնոլոգիաներով՝ հենց կրակի վրա։

Հաճելի էր լսել նաև գինիների ծագման մասին։ Շատ եմ ուրախանում, երբ լսում եմ, որ հայկական արտադրանքը նաև մեծ պահանջարկ ունի այլ երկրներում»։

Սեդա Շահնազարյան

4-րդ կուրս

Կիսվել