«Tert.am-ի շահույթը հիմնականում ապահովում են հենց կայքում տեղադրվող գովազդները». Tert.am առցանց լրատվական...

«Tert.am-ի շահույթը հիմնականում ապահովում են հենց կայքում տեղադրվող գովազդները». Tert.am առցանց լրատվական կայքի տնօրեն Արամ Անտինյան

207

Մեդիամոնետիզացիայի, Հայաստանում գործող մեդիա բիզնես մոդելեների և Tert.am կայքի հեռանկարների մասին զրուցել ենք  Tert.am առցանց լրատվական կայքի տնօրեն Արամ Անտինյան հետ։

-Ի՞նչ հիմնական մեդիա մոնետիզացիայի եղանակներ և մեդիա բիզնես մոդելներ են գործում հայաստանյան մեդիատիրույթում և դրանցից որո՞նք են առավել արդյունավետ:

-Մեր շուկայում հիմնական մոնետիզացիայի եղանակներից են բաներային գովազդները: Դրանք բաներներն են, որոնք վաճառում է տվյալ ընկերությունը, բաներներն են, որոնք վաճառում են միջնորդ կազմակերպությունները: Մոնետիզացիայի եղանակներից է մամլո հաղորդագրությունների տարածումը, տարբեր միջոցառումների լուսաբանումը՝ վիդեո և տեքստային տարբերակներով, նկարահանումները, որոնք մոնետիզացնում են կայքը: Մոնետիզացիայի լավ աղբյուր է Youtube-ը, որը, Ռուսաստանում պատերազմական գործողություններով  պայմանավորված, արգելափակվել է, դրա հետևանքով էլ չուցանիշները նվազել են: Շատ փոքր տեմպերով մեր շուկայում սկսել են աճել նաև սոցիալական տարբեր ցանցերում գովազդները, օրինակ Telegram-ում կամ որևէ այլ ցանցում կարելի է պատվիրել գովազդ, որը կմոնետիզացնի տվյալ կայքը:

-Դրանցից որո՞նք է կիրառում Tert.am-ը և ո՞ր մեդիա բիզնես մոդելներն են առավել արդյունավետ և կիրառելի հայաստանյան մեդիադաշտում:

-Tert.am-ը օգտագործում է հենց վերոնշլավ մոնետիզացիայի եղանակները, քանի որ դրանք մեր շուկայում ամենաարդյունավետն են:

-Որո՞նք են Tert.am-ի   ֆինանսավորման և շահույթի ապահովման հիմնական աղբյուրները:

Tert.am-ի շահույթը հիմնականում ապահովում են հենց կայքում տեղադրվող գովազդները:

-Որո՞նք են այն հիմնական ռազմավարությունները, որ կիրառում է մեդիաընկերությունը՝ նոր սպառողներ ներգրավելու և հին սպառողներին    «պահելու»  համար:

Մեդիայի գովազդատուներին «պահելու» միակ և ամենալավ տարբերակը որակյալ կոնտենտ մատուցելն է, որը սպառում է լսարանը: Եթե մեդիաընկերությունը կարողանում է դա անել լավ, արդյունավետ հարաբերություններ է կառուցում մշտական գովազդատուների, գործընկերների հետ, ապա նրանք մնում են: Նոր գովազդատուներ գտնելու ճանապարհներից է տվյալ մեդիայի տեսանելիությունը (disability) ավելացնելը, հնարավորինս շատ  տարբեր հարթակներում երևալը, սոցիալական մեդիայի էջերը ակտիվ պահելը: Tert.am-ը գնում է այդ ուղղությամբ. մենք հիմա կանք Tik Tok-ում, Telegram-ում,  Instagram-ում, Facebook-ում: Այս հարթակներում լավ ներկայացված ենք: Դա ապահովում է տեսանելիություն, քանի որ մարդիկ շատ են տեսնում մեզ և էդպես ավելի շահագրգռվում:

-Ինչպե՞ս է մեդաիաընկերությունն ապահովում որակապես բարձր և ֆինանսական շահույթ ապահովող կոնտենտի բալանսավորումը:

Նախ պետք է հասկանալ, թե ընկերությունը որքան ֆինանսական մուտքեր ունի   (շահույթ ): Ըստ այդ մուտքերի՝ պետք է ձևավորվորել  հնարավորինս լավ թիմ և այդ թիմի հետ կատարել լավ աշխատանք՝ տեսանելի լինելու համար: Պետք է ընտրել լավ կադրեր, որոնք լավ աշխատանք են կատարում:

-Հայաստանյան մեդիատիրույթում ի՞նչ հիմնական խնդիրների են բախվում մեդիաընկերությունները իրենց արտադրանքը մոնետիզացնելու ճանապարհին:

-Խնդիրներից մեկը, որին բախվում է մեդիան, կարծում եմ, տարբեր թրենդներն են, օրնկակ՝ բիզնեսները, թրենդներով առաջնորդվելով, սկսում են  գնալ ավելի շատ տիկտոկերների և տարբեր ինֆլյուենսերների ուղղությամբ և մտածում են, որ մեդիային պետք չէ գովազդը վստահել: Խնդիրներից կարեղ է լինել նաև այլ գործընկերների կողմից գովազդային ցածր գները:

-Որո՞նք են Tert.am-ի մեդիա մոնետիզացիայի ներկայիս հեռանկարները:

-Մեր մոնետիզացիայի ներկայիս նպատակներից և հեռանկարներից է նախ պահպանել ներկայիս մոնետիզացիայի խողովոկները, որոնք կան, և զուգահեռաբար ակտիվացնել տիկտոկյան հարթակը, քանի որ այնտեղ այս պահին ամսական 10-15 միլիոն դիտումներ ենք ունենում: Մեր նպատակը

TikTok-յան, Telegram-յան,  Instagram-յան հարթակները ակտիվացնելը և որոշ ժամանակ անց դրանից գումար վաստակելն է:

Անժելա Խաչատրյան

4-րդ կուրս

Կիսվել