«Վերջին տարիներին Հայաստանում մեդիա բիզնես ոլորտը խիստ անկայուն վիճակում է». Pradix Online...

«Վերջին տարիներին Հայաստանում մեդիա բիզնես ոլորտը խիստ անկայուն վիճակում է». Pradix Online Marketing Solutions ընկերության համահիմնադիր, տնօրեն Կոնստանտին Ամիրակյան

186

Pradix Online Marketing Solutions ընկերության համահիմնադիր, տնօրեն Կոնստանտին Ամիրակյանի հետ քննարկել ենք ներկայիս մեդիա մոոնետիզացիայի դրությունը, փորձել ենք հասկանալ ոլորտի խնդիրները և հեռանկարները։

-Ի՞նչ հիմնական մեդիա մոնետիզացիայի եղանակներ և մեդիա բիզնես մոդելներ են գործում հայաստանյան մեդիատիրույթում:

-Գովազդի ցուցադրություն (բաններային գովազդ, վիդեո գովազդ), այդ թվում ուղիղ և ցանցային գովազդի ցուցադրություն, վճարովի մեդիա այլ ծառայություններ։

-Ո՞ր մեդիա բիզնես մոդելներն են առավել արդյունավետ և կիրառելի հայաստանյան մեդիադաշտում:

Եթե հարցը վերաբերում է լրատվական մեդիա բիզնեսին, ապա այս բիզնեսները Հայաստանում թույլ են զարգացած։ Այնուամենայնիվ հարցին ընդհանուր պատասխանը սա է, այն մեդիաբիզնես մոդելները, որոնք բիզնեսի տիրոջը կայուն ու բավարար եկամուտ են ապահովում։ 

-Վերջին տարիներին հայաստանյան մեդիատիրույթում գործածված ամենաարդյունավետ և ոչ արդյունավետ մեդիա բիզնես մոդելների օրինակներ կներկայացնե՞ք:

 -Վերջին տարիներին Հայաստանում մեդիա բիզնես ոլորտը խիստ անկայուն վիճակում է, պատճառը ոչ միայն պատերազմական վիճակն է, այլև մեդիամենեջերների մեծամասնության՝ տեխնոլոգիական գիտելիքի գրեթե ամբողջական անտեղյակությունը, կոմերցիոն առումով շուկայի պահանջարկին անհապատասխանությունը, ինչպես նաև գովազդային կատեգորիաների սահմանափակումները։

-Ինչպիսի՞ գործիքակազմի օգնությամբ է մեդիաընկերությունը կարողնում հասկանալ իր կիրառած ստրատեգիաների, բիզնես մոդելների էֆֆեկտիվությունը:

-Այս պատասխանը տալիս եմ համաշխարհային լավագույն փորձից, որը սակայն Հայաստանում չի կիրառվում։ Ստրատեգիայի ու էֆեկտիվության մասին պատասխանները տալիս են տվյալները, դրանց մոնիտորինգը, գնահատումը, վերլուծությունը։ Իսկական, կիրառական, իրականության հետ կապ ունեցող OKR-ների ու KPI-ի սահմանումը, կրկին պարբերականորեն դրանց մոնիտորինգը, գնահատումը, վերլուծությունը։

-Ինչպե՞ս է մեդաիաընկերությունը ապահովում որակապես բարձր և ֆինանսական շահույթ ապահովող կոնտենտի բալանսավորումը:

-Որակով ու կոմերցիոն բովանդակությունները իրարամերժ չեն, ընդհակառակը, դրանք փոխկապակցված են, հետևաբար այստեղ բալանսավորման խնդիր չի կարող լինել։ Եթե մեդիայում տեսնում ենք անորակ նյութեր, դրանք կարող են բազմաթիվ պատճառներ ունենալ, այդ թվում՝ ստեղծագործական տաղանդի սակավություն, ժամանակի սղություն, կոնտենտի պատրաստման համար ժամանակակից գործիքների գործիքակազմի թույլ գիտելիքներ և այլն։

-Հայաստանյան մեդիատիրույթում ի՞նչ հիմնական խնդիրների են բախվում մեդիաընկերությունները իրենց արտադրանքը մոնետիզացնելու ճանապարհին:

-Այստեղ խնդիրները բազմակողմ են։ Համացանցի խոշոր ընկերությունները հայերենը չեն սպասարկում։ Դրա հետևանքով հայերեն կոնտենտը շատ դժվար է դրամայնացնել մեծ պլատֆորմների միջոցով, քանի որ դրանց գործիքակազմը հասանելի չէ։ Մյուսը կողմի խնդիրը այն է, որ ընդհանուր առմամբ հայաստանյան (լրատվական) մեդիատիրույթի կողմից շուկային հետաքրքրող լավ առաջարկներ չկան։ Մյուսն այն է, որ հաճախորդները նույնպես խորությամբ չեն ընկալում եղած առաջարկները։

-Որո՞նք են մեդիա մոնետիզացիայի ներկայիս հեռանկարները հայաստանյան մեդիատիրույթում:

 -Հայաստանյան լրատվական պետք է կենտրոնանա տեղական շուկայի վրա, վերլուծի ու շահավետ, հետաքրքիր առաջարկներ կատարի բիզնեսի համար։ Սակայն դրան հասնելու համար անհրաժեշտ է ոլորտային խորքային ու բազմաթիվ ուղղություններով փոփոխություններ հենց մեդիա բիզնես մենեջմենթում։ Այս ամենից հետո լավ հեռանկարներ կբացվեն, այլապես կոմերցիոն առաջարկները ավելի շատ են գնալու դեպի ինֆլյուենսերներ:

Անժելա  Խաչատրյան

4-րդ կուրս

Կիսվել