Կիբերհանցագործությունը՝ ամեն քայլափոխի

Կիբերհանցագործությունը՝ ամեն քայլափոխի

181

Մեդիասպառնալիքի զոհ էր դարձել այս անգամ տասնութ ամյա Ալիսան, ով, վստահելով ընկերոջը, կիսվել էր անձնական տվյաներով:

Սոց հարթակներում, մեկը մյուսին հերթ չտալով, շարունակվում են կիբերհանցագործությունները, ընդ որում՝ ամեն անգամ յուրովի: Անձնական տվյալների ներմուծումից մինչև տարօրինակ հղումներ բացելը:

Ալիսան, ով, ընդամենը նամակ ստանալով ընկերոջից, տրամադրել է իր անձնական տվյալները՝ մասնավորապես էլեկտրոնային հասցեն ու գաղտնաբառը, այժմ լուրջ հարցի առաջ է կանգնած, ամեն օր ստանալով տարաբնույթ նամակներ, առ այն որ կտարածեն իր անձնական տվյալները՝ եթե չվճարի որոշակի գումար:

-Նամակ ստացա ամենամտերիմ ընկերոջիս, ով խնդրում էր մեյլս, որպեսզի վերականգնի իր էջը, քանի որ իրեն էլ նամակ էր ուղարկված, որտեղ նշված էր, որ պետք է այլ մեյլերով հաստատի իր անձը: Ես, իհարկե, ոչինչ չկասկածեցի, քանի որ շատ մտերիմ ենք, և վստահության խնդիր չկար: Անցավ մի քանի րոպե, և ես այլևս չէի կարողանում մուտք գործել ոչ իմ ֆեյսբուքը, ոչ էլ էլեկտրոային հասցեն: Մինչև փորձեցի հասկանալ՝ ինչ է կատարվում, արդեն ստացա սպառնալիք պարունակող նամակներ, ըստ որի, պահանջվում էր վճարել որոշակի գումար՝ անձնական տվյալները չհրապարակելու համար:

Ներկայումս կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ ուղղված մեդիագրագիտության զարգացմանը, բայց կարծես թե այս խնդիրը մշտապես արդի է:

Ի՞նչ են ասում մասնագետները

Մեդիափորձագետ Գեղամ Վարդանյանը, անդրադառնալով հարցին, նշում է՝ տպագիր մամուլին, հեռուստատեսության և ռադիոյին զուգահեռ զարգացել է առցանց մեդիան՝ տեղեկատվական դաշտ բերելով անհատ լրագրողների, բլոգերների, քաղաքացի լրագրողների և այլն։ Այս զարգացումներն էլ իրենց հերթին ստեղծել են ապատեղեկատվության տարածման և մեդիա մանիպուլյացիայի ռիսկեր։ Համացանցի և սոցիալական մեդիայի տարածումը խթանել է տեղեկատվական հոսքի ներթափանցումը հասարակություն՝ ստեղծելով լրացուցիչ անհրաժեշտություն վերջինիս կրթելու և տեղեկությունների ստուգման նոր գործիքներ ստեղծելու:

Եթե նախկինում տպավորություն էր, որ ֆեյք նյուզի զոհ են դառնում հիմնականում տարեց մարդիկ ապա հիմա այդ կարծրատիպն այլևս արդարացի չէ:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, ասում է.

«Ցավոք, հասարակությունը տեղյակ չէ, թե ինչ խնդիրների առջեւ ինքը կարող է կանգնել, եթե իր անձնական տվյալները չպաշտպանվեն: Իսկ այստեղ խնդիրները շատ-շատ են եւ աճում են, օրինակ՝ եթե նայենք վերջին տարիների իրավիճակը կիբեր հանցագործությունների վերաբերյալ Հայաստանում, ապա կտեսնենք, որ մենք հիմա որակական աճ ենք ապրում, եւ եթե դեռ մի քանի տարի առաջ հարձակումները խառը բնույթ ունեին, այսօր իրավիճակը փոխվել է: Սակայն զգոնությունը կորցնելը առնվազն անմտություն է, քանի որ եթե ժամանակի հետ մարտահրավերների տեխնիկան փոփոխվում է, հետևապես փոփոխվում են նաև դրանց դիմակայելու և դրանցից պաշտպանվելու եղանակները»:

Մեդիագրագիտություն` դպրոցական տարիքից

Տարբեր առարկաների ներմուծումը կրթական համակարգ, կամ դրանց ոչ նպատակային լինելը տարիներ շարունակ արդեն քննարկվում է, սակայն կան որոշ գիտելիքներ, որոնք պետք է սերմանվեն մանկուց։ Պետք է գիտակցել, որ հատկապես 21-րդ դարում, երբ համացանցում ընտրության հնարավորությունը բավականին մեծ է, և ոչ վերահսկելի, կամ պակաս վերահսկելի, պարզ է, որ երեխան չի կարող լիենել այնքան գտակից, որ տարբերակի իրականը ոչ իրականից։ Մեդիագրագիտությունը պետք է ուսումնասիրվի և՛ դպրոցում, և՛ դպրոցից դուրս: Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ ամբողջ աշխարհում ավանդական մեդիագրագիտությունը ուսուցանվում է դպրոցներում: Այս դեպքում ուսուցիչները առարկայի ղեկավարներն են, իսկ աշակերտները սովորում են նրանցից: Սակայն, ի հավելումն ուսուցման ինստիտուցիոնալ փորձերի, ժամանակակից մեդիահամակարգը կարիք ունի ոչ ֆորմալ ուսուցման, ինչպիսիք են՝ Յութուբ, օնլայն ֆորումներ, բլոգներ, վլոգներ և այլն: Երկու դեպքում էլ ուսուցիչը միջնորդ է, որը խթանում է համագործակցային և մասնակցային ուսուցմանը:

Բազում միջոցներ կան դպրոցական տարիքի երեխաններին ներգրավվելու այս գործընթացում և դեռ փոքր տարիքից սերմանելու այս ամենը իրավագիտակից և մեդիագրագետ հասարակության մաս դառնալու համար։ Միջոցներից մեկը հենց համակարգչային խաղերն են։ Հայտնի է, որ դեռահասների մեծ մասը ներկայում հետաքրքրված է համակարգչային խաղերով, ուստի այդ տարբերակը լավագույներից է նրանց ներգրավվելու համար։ Խաղերի բազում օրինակներ կան, ստորև ներկայացնում եմ մի քանիսը՝ «Mediamaer»- որը ստեղվծվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից, հնարավորություն է տալիս տարբերակել իրական նյութը՝ կեղծից, նաև «Literatus» մեդիախաղը։

Միջազգային փորձը

Միջազգային կառույցներից մեդիա, ինֆորմացիոն և թվային գրագիտության առաջխաղացմամբ ակտիվորեն զբաղվում են ՅՆԵՍԿՕ-ն, ԵՄ-ն, Եվրախորհուրդը, Հեռահաղորդակցթյան միջազգային միությունը (Internationaltelecommunication union): Դրան զգահեռ թվային գրագիտության օրակարգ են նաև դաշտի խոշոր ընկերութույնները, որոնք հետապնդում են նաև կոմերցիոն շահեր։ Եվ հաճախ նրանց ներկայացրած մոտեցումներն ավելի մեծ ընդունելթյուն են ունենում տարբեր երկրների կառավարությունների կողմից, սակայն մասնագետների կողմից քննադատուվում են՝ ոչ թե կրթական, այլ բիզնես նպատակների համար (UNICEF, 2019): Այլ երկրների համեմատթյամբ՝ Հայսատանում քիչ են գործում համացանցից օգտվելու կանոնները. եթե օրինակ Խորվաթիայում և Լեհաստանում ծնողների 60%-ից ավելին է նշել, որ երեխաները որպես կանոն պիտի թույլտվություն հարցնեն անձնական տվյալներ տարածելուց առաջ, հայաստանցի ծնողների միայն 38%-ն է այս կանոնը կիրառում։ Իսկ օնլայն ինֆորմացիան քննադատորեն վերլծելու կանոնը հայ ծնողների միայն 8%-ն է նշել։

Եվրոպական երկրներից 26-ի կրթական ուղեցույցներում մեդիագրագիտությունը կազմում է կրթական համակարգի մի մաս։ Որոշ երկրներ կիրառում են մեդիագրագիտությունը որպես առարկա, իսկ որոշները շեշտը դնում են երեխայի թվային կարողությունների զարգացման վրա։

Կիբերհանցագործությունների զոհ չդառնալու համար երբեք մի վստահեք ձեր անձնական տվյալները որևէ մեկին, կամ որևէ կասկածելի կայքի։ Քանի որ այդ տվյալները կարող են օգտագործվել ձեր դեմ։ Կասկածելի բան նկատելու դեպքում դիմեք ՀՀ Ոստիկանություն։

Էլեն Թևոսյան

4-րդ կուրս

Կիսվել