Երբ ճգնաժամերն են թելադրում՝ ինչպես պաշտպանել մշակութային ժառանգությունը․ իրականցվող ծրագրերի հետքերով

Երբ ճգնաժամերն են թելադրում՝ ինչպես պաշտպանել մշակութային ժառանգությունը․ իրականցվող ծրագրերի հետքերով

216

«Համախմբվելով պահպանենք մեր մշակութային ժառանգությունը» ծրագրի մեկնարկը տրվել է դեռ անցած տարվա դեկտեմբերին, սակայն նաև հիմա այն փուլ առ փուլ շարունակում է լուծել իր առջեւ դրված խնդիրները: Թանգարանների միջազգային խորհրդի Հայկական թանգարանների կոմիտեի (ԻԿՕՄ Հայաստան) նախագահ Հայկ Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծրագիրն իրականացվում է Եվրասիա հիմնադրամի հետ համատեղ: 

 «Սա դեռ վաղուց մտածված ծրագիր է: 2020 թվականի պատերազմի ընթացքում ԻԿՕՄ Հայաստանը իր բոլոր հնարավոր լծակներն օգտագործել է, որ միջազգային հանրության մասնագիտական հանրույթի ուշադրությունը սեւեռվի Հայաստանում մշակութային ժառանգության պահպանմանը: Այդ քայլերը կարողացան հաջողություն գրանցել, երբ 2022 թվականին մենք կարողացանք կազմակերպել մեծամասշտաբ դասընթաց, ներգրավել միջազգային գործընկերների, եւ ամբողջությանբ ֆինանսավորվել էինք ԻԿՕՄ Հայաստանի գլխավոր գրասենյակի կողմից»- նշեց պարոն Մկրտչյանը: 

Այժմ ծրագիրն ուշադրություն է դարձնում սահմանամերձ շրջաններին, մասնավորապես համատեղ աշխատանքներ են տարվում Սյունիքի եւ Վայոց ձորի թանգարանների հետ: Հայկ Մկրտչյանը նշում է, որ տարեվերջին ցանկանում են հրատարակել կարեւորագույն ձեռնարկ, որը կոչվելու է «Առաջին օգնություն մշակութային ժառանգությանը», ինչի համար, առաջին փումում, համագործակցում են «Մշակութային արժեքների պահպանության եւ պաշտպանության» միջազգային ուսումնասիրության կենտրոնի հետ։ Առաջիկայում կստորագրվի համաձայնագիր ձեռնարկի հրատարկման վերաբերյալ:

Թանգարանների միջազգային խորհրդի հայկական թանգարանների կոմիտեի անդամ Արմինե Բաբաչյանի ներկայացմամբ ծրագրի առաջին փուլում իրականացվել են նպատակային այցեր ընտրված 12 թանգարաններ (Սյունիք, Վայոց ձոր եւ Արարատի մարզ), եւ տեղի փորձագետների հետ մշակվել է ռիսկերի  եւ կարիքների գնահատման հարցաթերթ, որն ուղարկվել է համապատասխան թանգարաններին:

«Հարցաթերթը ենթադրում է թանգարանի մասին մասնավոր եւ ընդհանուր բնույթի տեղեկատվություն 5 ուղղություններով, որը հետագայում կօգնի առավել ճշգրիտ հասցեագրել այն կարիքները, որոնք հատկապես տեսանելի են ճգնաժամային իրավիճակներում»- նշում է տիկին Բաբաչյանը:

Իր հերթին Թանգարանների միջազգային խորհրդի Հայկական թանգարանների կոմիտեի տնօրեն Մարինե Հարոյանը ևս կարեւորում է ծրագիրը՝ նշելով, որ այս տարիների ընթացքում բազմաթիվ հանդիպումներ են իրականացվել թանգարանների աշխատակիցների համար, որպեսզի նրանք ավելի տեղեկացված լինեն եւ էլ ավելի լավ գիտակցեն մշակութային արժեքների պահպանման կարեւորությունը եւ դերը: 

«Դասընթացների եւ հանդիպումների մեծ մասին մասնակից են եղել նաեւ միջազգային փորձագետներ, ովքեր եւս կիսվել են իրենց փորձով եւ գիտելիքներով: 

Երբ Երեւանում մենք կազմակերպել էինք առաջին դասընթացը, դրա արդյուքները վերլուծելուց հետո հասկացանք, որ դրա կարիքն իսկապես կար, եւ ես շատ ուրախ եմ, որ դասընթացներին մասնակցում են ոչ միայն թանգարանների աշխատակիցներ, այլ նաեւ փրկարար ծառայությունը, համայնքների ղեկավարները եւ բնակիչները»,- նշում է Մարինե Հարոյանը: 

Ծրագրին ավելի մեծ կարեւորություն են տվել քառասուչորսօրյա պատերազմից հետո։ Նախաձեռնողները հասկացել են, որ կարիք կա ավելի շատ տեղեկատվություն տալու այն մասին, թե ճգնաժամային պայմաններում թե՛ աշխատակիցները եւ թե՛ ընդհանրապես հասարակաթյունը ինչ պետք է անեն՝ պաշտպանելու համար մշակութային ժառանգությունը: 

Ծրագրերը կրելու են շարունակական բնույթ:

Ալյոնա Ամիրխանյան

4-րդ կուրս

Կիսվել