Ճանապարհները գծանշվում ու կահավորվում են, վարորդներն ու հետյոտները` դժգոհում

Ճանապարհները գծանշվում ու կահավորվում են, վարորդներն ու հետյոտները` դժգոհում

199

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի կողմից  իրականացվում է հսկողություն   միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհներին: Մեզ հետ զրույցում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի պետ Գոռ Մարգարյանը նշեց, որ դրանք բաժանված են 48 տարածաշրջաններում, եւ այդ տարածաշրջանները սպասարկում են 33 կազմակերպություններ: 

«2024 թկաանին այդ կազմակերպությունները ընթացիկ ձմեռային սպասարկում իրականացրել են 3113 կիլոմետր ճանապարհահատված, եւ գարուն-ամառ-աշուն ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել 2764 կիլոմետր ճանապարհահատված»։

Ընթանում են նաեւ գծանշման, մետաղական արգելափակոցների տեղադրման աշխատանքներ:

«Ձմեռվա ընթացքում իրականացվել են ճանապարհների մաքրման աշխատանքներ, գարուն- ամառ- աշուն ժամանակահատվածում իրականացվել են փոսային նորոգումներ, տեղադրվել են  ճանապարհային նշաններ, մետաղական արգելափակոցներ, մաքրվել է ճանապարհների եւ դրանց հարակից տարածքների աղբը»,ասում է Մարգարյանը։

Չնայած դրան` վարորդները միշտ բողոքում են գծանշումների որակից ու ճանապարհային նշանների սակավությունից։ 

Վարորդների իրավունքների պաշտպան, փաստաբան Արտակ Խաչատրյանի խոսքով,  վարորդների հիմնական բողոքները ճանապարհափոսերի եւ ճանապարհային նշանների սակավության վերաբերյալ են: Նա նշեց, որ վարորդները բողոքում են ճանապարհային փոսերի քանակից եւ վերանորոգման որակից:

«Վարորդները նշում են, որ հաճախ ճանապարհներին հանդիպում են մեծ չափերի ճանապարհափոսեր, որոնք մեքենաների անսարքության պատճառ են դառնում, նրանք առաջարկում են ինչ-որ կերպ տեղեկացնել վարորդներին այն ճանապարհների մասին, որոնցում առկա է նմանատիպ խնդիր»,- նշեց Պարոն Խաչատրյանը: Նա նաեւ հավելեց, որ վարորդները հաճախ նաեւ բողոքում են ճանապարհափոսերի վերանորոգման որակից, քանի որ դրանք շատ վերադառնում են իրենց հին տեսքին: Թեմայի բազմակողմանի լուսաբանման նպատակով զրուցեցինք նաեւ մի քանի վարորդների հետ, ովքեր նշեցին, որ ճանապարհային երթեւկության որակը բարձրացնելու նպատակով քայլեր արվում են, սակայն ոչ այնքան ինտենսիվ կերպով: Նրանց խոսքերով, մանավանդ սկսնակ վարորդների համար խնդիր են ճանապարհային նշանները, որոնք ինտենսիվ վերականգնման եւ համալրման կարիք ունեն:

Այս մասով Գոռ Մարգարյանը նշում է, որ 2024 թվականի համար նախատեսված են 640000 քառակուսի-մետր գծանշման աշխատանքներ։ Ինչ վերաբերում է ճանապարհային նշաններին, ապա ըստ նրա՝ միայն 2023 թվականին շուրջ  3792 ճանապարհային նշան է վերականգնվել, եւ այս աշխատանքները կրելու են շարունակական բնույթ: Մեծ ուշադրություն է դարձվում նաեւ վարորդների համար հիմնական խնդիր հանդիսացող ճանապարհափոսերի վերանորոգմանը: 

Ճանապարհների սպասարկման աշխատանքների վերահսկումը, ըստ պարոն Մարգարյանի, իրականացվում է էլեկտրոնային եղանակով`ճանապարհային ցանցի կառավարման համակարգի բջջային հավելվածով:

Ալյոնա Ամիրխանյան

4-րդ կուրս

Կիսվել