Համախմբվելով՝ պահպանենք մշակութային ժառանգությունը

Համախմբվելով՝ պահպանենք մշակութային ժառանգությունը

90

Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման մակարդակը բարձրացնելու, եղած կարողությունները հզորացնելու նպատակով կանցկացվեն վերապատրաստման դասընթացներ։ Դասընթացները կվարեն մշակութային ժառանգության անվտանգության հարցերով  միջազգային փորձագետներ Վերնոն Րափլին (Մեծ Բրիտանիա) և Ամիրա Սադիկը (Եգիպտոս): Վերապատրաստման առաջին դասընթացը կանցկացվի ապրիլի 14-15-ը Եղեգնաձորում, երկրորդը՝ ապրիլի 16-18-ը Գորիսում:

«Դեռ 2020 թվականին պատերազմի ժամանակ ակնհայտ դարձավ նման դասընթացի առաջնահերթ լինելը։ Մենք կարողացանք միջազգային մեր գործընկերների ուշադրությունը հրավիրել տարածաշրջանային զարգացումների ու այդ համատեքստում մշակութային ժառանգության պահպանման հարցի վրա։ Առաջին մասշտաբային վերապատրաստումն ունեցանք  2022 թվականին։ Այս անգամ մեծ ուշադրություն են դարձնելու մարզային թանգարանների վրա»,-ասաց  թանգարանների միջազգային խորհրդի հայկական թանգարանների կոմիտեի  նախագահ Հայկ Մկրտչյանը։

Ծրագրի խորագիրն է` «Համախմբվելով՝ պահպանենք մշակութային ժառանգությունը»։ Այս ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Վերապատրաստման դասընթացներին տեղի են ունենալու ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերի թանգարաններում։  Գործողություններին մասնակցելու  են ՆԳՆ փրկարար ծառայության ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, համայնքի ակտիվ բնակիչները։

«Տարվա սկզբին կատարել ենք նպատակային այցեր մարզային թանգարաններ։ Սկզբում ընդգրկվել էին Վայոց ձորի, Սյունիքի, Արարատի  7 թանգարաներ, սակայն ընդգրկվեց 12-ը։ Հավաքագրվեց ընդհանուր բնույթի տեղեկատվություն, որը կօգնի առավել ճշգրիտ հասցեագրել աշխատանքները, որոնք հատկապես տեսանելի են ճգնաժամային իրավիճակներում։ Դասընթացները կօգնեն թանգարանների աշխատակիցներին հավաքածուներն առավել անվտանգ տեղափոխելու հարցում»,-ասաց թանգարանների միջազգային խորհրդի հայկական թանգարանների կոմիտեի անդամ  Արմինե Բաչաչյանը։

Ըստ թանգարանների միջազգային խորհրդի հայկական ֆինանսավորմամբ թանգարանների կոմիտեի տնօրեն Մարինե Հարոյանի` դասընթացները լինելու են  գործնական բնույթի։

«Անցյալ տարի մեր ունեցած դասընթացները բավական հաջողված էին, մենք անցկացրինք վարժանք, երբ թանգարաններից մեկում ստեղծվել էր վտանգավոր իրավիճակ։ Խմբերից յուրաքանչյուրը հստակ ուներ իր առաջադրանքը, նրանք գիտեին իրենց անելիքները։ Բոլոր հնարավոր մանրուքները հաշվի էին առնված։ Ասեմ, որ վերջին տարիներին նկատելի աշխատանքներ են կատարվել նախարարության կողմից, թանգարանները ցուցանմուշները տեղափոխելու հատուկ արկղերով են ապահովվել»,-ասաց Մարինե Հարոյանը։

Մասնագետները խոսքով, կարիքների գնահատման ժամանակ նաև վերհանվել են թանգարանների ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները, որոնք ներկայացվել են համապատասխան մարմիններին։

Մոնիկա Ավետիսյան

4-րդ կուրս

Կիսվել