Աշխարհն իր լռությամբ, թշնամին իր անկուշտ փորով․․․

Աշխարհն իր լռությամբ, թշնամին իր անկուշտ փորով․․․

176

Լիլյա Գևորգյանը 19 տարեկան է, ծնունդով՝ Սիսիանից։ Սովորում է Հայաստանի ֆրանսիական համալսարանի «Կառավարում» բաժնի 2-րդ կուրսում։ Լիլյան սկսել է ստեղծագործել 2020 թվականից։ Պատմում է, որ գիրք  ունենալու մասին երկար է մտածել, և, ի վերջո, ճանապարհը նրան հասցրել է ցանկալի և շոշափելի արդյունքի։ «Գողացված մանկություն» գիրք թեմաներից մեկը պատերազմն է։

-Լիլյա՛, խնդրում եմ, պատմիր մի փոքր,  ինչի՞ մասին է գիրքը։

Գիրքը  պատմվածքների  ժողովածու է: Ամեն  պատմվածք  իր  թեման ու  ասելիքն  ունի: Հաշվի  առնելով  գլխավոր  իրադարձությունները,  թե ինչից  սկսեցի  գրել, բնականաբար,  թեմաներից մեկը պատերազմն է: Հիմնականում  սկսել  եմ  գրել,  երբ  եղբայրս   մեկնեց  ծառայության։ Բաց  գիրքը  միայն  կռվի մասին չէ,  գրել եմ առհասարակ  կյանքի  մասին,  բողոքներս կամ  նուրբ  զգացածս  եմ ցույց  տվել,  փորձել եմ հնարավորինս  անկեղծ  լինել  ընթերցողիս  հետ: Գիրքը վերնագրված է «Գողացված մանկություն», բայց ամենևին կապ չունի իմ մանկության հետ։

Լիլյան պատմում է, որ գիրք գրելու մասին երկար է մտածել։

-Ինքս ինձ շատ հարցեր եմ տվել, նախքան այդ որոշմանը գալը: Գրել եմ ու մտածել, որ գուցե սա օգնի մարդկանց, որ հաղթահարեն,  պայքարեն  կամ պարզապես վերագտնեն այն, ինչը գուցե կորցրել են ներկայիս իրականությունում:

Գրքի  տպագրման և պատրաստման  համար մի ամբողջ  թիմ  է աշխատել։ Հեղինակը  պատմում է,  որ երբ պատրաստ է եղել ամբողջական տարբերակը,  ուղարկել է «Էջ» հրատարակչություն։

-Որոշ ժամանակ  անց  զանգ  ստացա, մի քանի  հարցեր  քնարկեցինք,  հանդիպեցինք։ Հանդիպման  ժամնակ  ասացին,  որ ցանկանում  են  տպել  գիրքը, և այդ  օրվանից  սկսեցինք  համատեղ  աշխատանքը։

 Գրքի  խմբագիրը  Սևակ Ղազարյանն  է՝ Պարույր  Սևակի թոռը։  Գիրքը  վերջնական  պատրաստ լինելուց  հետո  400 օրինակ  տպաքանակով  տպագևվել  է «Մագաղաթ  պլյուս» տպագրատանը։

Լիլյա,  շարունակելու՞ եք գրել, եթե այո,  ինչի՞ սպասի Ձեր լսարանը։

-Բնականաբար, կշարունակեմ գրել, չեմ կարող հիմա հստակ ասել, թե ինչի սպասի իմ լսարանը,  բայց փորձելու եմ,  որ ամեն հաջորդ գիրքս արժանի լինի նախորդի կողքին հայտնվելու: Կարծում եմ՝ կարդարացնեմ ընթերցողների սպասելիքները: 

Ալբինա Հովսեփյան 

5-րդ կուրս   

Կիսվել