Սոցիալական մեդիայի ռազմավարություններ ժամանակակից լրագրության համար. պատկերացումներ «Հետքից»

Սոցիալական մեդիայի ռազմավարություններ ժամանակակից լրագրության համար. պատկերացումներ «Հետքից»

159

Մեր օրերում բավականին տարածված է սոցիալական մեդիա մարքեթինգ /SMM/ մասնագիտությունը: Ցանկացած բիզնես ունի SMM մասնագետ, սակայն, յուրաքանչյուրի աշխատելաոճը տարբեր է: Սոցիալական մեդիան ի՞նչ փոփոխությունների է ենթարկել  մեդիա ռազմավարությունները։ Այդ մասին զրուցեցինք Հետք-ի SMM մասնագետ Դաթո Աբուլձեյի հետ, ով նշեց, որ «Հետքում» կա փաստերի ստուգման թիմ, որն աշխատում է այնպես անել, որպեսզի լրատվամիջոցը սոցիալական ցանցերում անճշտության խնդիր չունենա։ Դրանով բնականաբար ապահովագրում են  լրատվամիջոցին, իսկ մյուս գործընկերները նման խնդիրներից ապահովագրելու համար նախաձեռնել են «Փաստացի/inFact» հարթակը, որում փաստերի ստուգման մասնագետներն ու լրագրողները կարող են կիսվել տեղեկատվությամբ, հարցեր տալ այս կամ այն տեղեկատվության վերաբերյալ, փորձել ճշտել դրա իսկությունը և այլն։ Հարցին, թե ինչպե՞ս են  վերաբերում ապատեղեկատվությանը կամ հակազդեցությանը սոցիալական ցանցերում նորություններ տարածելիս, զրուցակիցս պատասխանեց․

«Առաջինին վատ ենք վերաբերվում, երկրորդին՝ լավ։ Դրա համար ունենք վերևում հիշատակված «Փաստացի/inFact» խումբը»։

«Հետք»-ն ունի հատուկ քաղաքականություն, որը համապատասխանում է ժամանակի և տենդենցների փոփոխություններին։ Նրանք առաջնորդվում են Ֆեյսբուքյան էջում ընթերցողների ակտիվության ժամանակահատվածով, նախընտրելի կոնտենտով և այլ չափանիշներով։

Անի Ենոքյան

5-րդ կուրս

Կիսվել