Dingo-ն ապահովվել է 3000 և ավելի անօթևան կենդանիների որդեգրում

Dingo-ն ապահովվել է 3000 և ավելի անօթևան կենդանիների որդեգրում

230

Ո՞վ կմտածեր, որ այսօր անտուն կենդանիները մարդկանց կողմից կմատնվեն այսպիսի անտարբերության: Կենդանասերների հիմնական նպատակն է փոխել այդ վերաբերմունքը: Այդպիսի քաղաքականություն է որդեգրել նաև Dingo կազմակերպությունը:

Dingo-ն կամավորների կողմից ստեղծված կենդանիների առաջին փրկարարական կազմակերպությունն է: Բյուջեն կազմված է միայն նվիրատվություններից: Հիմնական նպատակը կենդանիների որդեգրման օժանդակումն է: Կամավորների խումբը կատարում է անտուն կենդանիների բուժօգնություն, լքված կամ անտուն կենդանիների համար նոր տուն գտնելու աջակցություն, կենդանիների հետ կապված տարբեր հարցերով խորհրդատվություն: Dingo-ի գործունեությունը նպաստում է կենդանիների բարեկեցությանը: Կազմակերպությունը կարևոր դեր ունի անօթևան կենդանիներին օգնելու և այդ խնդիրների շուրջ Հայաստանի բնակչությանը կրթելու համար:

2011-թից ի վեր ապահովվել է 3000 և ավելի անօթևան կենդանիների որդեգրում:

Ամեն ամիս պարտադիր տեղի են ունենում ցուցահանդեսներ, կազմակերպվում է կենդանիների որդեգրման օր և սննդահավաք կացարանի կենդանիների համար:

Dingo-ի նպատակն է հանրային կարեկցանքի բարձրացումը անտուն կենդանիների նկատմամբ:

Սակայն, քանի դեռ անտուն կենդանիների հարցը համարվում է ոչ այնքան կարևոր, և շատերը կարծում են, որ կենդանիներից առաջ դեռ շատ կարևոր խնդիրներ կան, այս հարցը հիմնավոր լուծում չի ստանում:   

Էլեն Ղազարյան

Էլեն Ամիրխանյան

5-րդ կուրս

Կիսվել