Այս մարդկանցից յուրաքանչյուրը ունեցել է իր ուրույն ուղին: Հերոսները պատմել են իրենց փորձի, անցած ճանապարհի, հաջողությունների և հիասթափությունների մասին:
Աղավնի Իսկանդարյան, 31 տարեկան ք. Երևան
Գիտե՞ք՝ իմ կյանքի 31 տարիների ընթացքում հասկացել եմ, որ կյանքում ինչ-որ բանի հասնելու համար պետք է լինել համառ և ուժեղ։ Հասկացել եմ, որ շատ փորձությունների միջով է պետք անցնել նպատակին հասնելու համար:
Ես չեմ հանձնվում երբեք և միշտ գնում եմ առաջ։ Քանի որ մանկուց շատ եմ սիրել մորս ձեռքերը, դրա համար ընտրել եմ մատնահարդարի մասնագիտությունը, որպեսզի մորս ձեռքերը միշտ լինեն գեղեցիկ և խնամված: Սկսել եմ աշխատել ամեն օր՝ առավոտից երեկո։ Հավաքելով գումար՝ գալիս եմ Երևան՝ մասնակցելու իմ առաջին մրցույթին: Երկար տանջվելուց հետո նկարում եմ առաջին գլուխգործոցս դիմակի վրա և այդ աշխատանքով մասնակցում մրցույթի: Մասնակիցները շատ էին, իսկ աշխատանքները բոլորը գեղեցիկ։ Ես արդեն հուսահատվել էի մինչ այն պահը, երբ ժյուրին հայտարարեց իմ առաջին հորիզոնական զբաղեցնելու լուրը:
Ասել, որ ես երջանիկ էի՝ կնշանակի ոչինչ չասել: Հուզմունքը պատել էր ինձ: Հետո, պարբերաբար գրանցվելով բազում մրցույթների, հաղթանակներ եմ ունենում: Հետո որոշում եմ գնալ Հայաստանի ամենապահանջված տեղերից մեկը՝ վերապատրաստվելու։ Մեկ օրը՝ 30.000 դրամ՝ մեր մեկ ամսվա սննդի գումարը: Բայց ընտանիքս օգնում է, և ես սկսում եմ հաճախել այդ դպրոցը: Դասապատրաստող մասնագետը դասը վարում էր ռուսերեն, իսկ ես չէի հասկանում: Դասի ողջ ընթացքում մասնագետը չմոտեցավ ինձ, և այդ ուսումը ոչինչ չտվեց ինձ: Հասկանալով, որ Հայաստանում ես շանսեր չունեմ առաջ գնալու, որոշում եմ գնալ ՌԴ՝ ծնողներիս մոտ։ Ու այդ ժամանակ սկսվում է մի նոր փորձությունների շարք:
Գնում եմ նոր գործիքներ և այնքան ուրախ էի, որ մոռանում եմ մեքենայի մեջ և իջնում: Հետո, ճանապարհի կեսից հիշելով, ամուսնուս հետ վերադառնում ենք, երկար քայլելով անձրևի տակ՝ ամբողջովին ջրի մեջ կորած, դեպի մեքենան և վարորդից խնդրում իրերը, բարեբախտաբար վերդարձնում է, այլապես այլևս հնարավորություն չկար նորը գնելու: Այսպես սկսում է իմ ուղին: Ու, չնայած այս ամենին, այսօր ես ունեմ իմ դպրոցը, ունեմ բազմաթիվ աշակերտներ և շարունակում եմ առաջ գնալ դեպի ավելի մեծ հաղթանակներ: Հավատացե՛ք՝ իրականում պատմել այս ամենի մասին շատ դժվար է։ Բայց գիտեմ, որ շատ մարդկանց ուժ կտա առաջ գնալու, չհանձնվելու: Միշտ պայքարեք՝ ամեն ինչ ձեր ձեռքերում է։
Влад Веласко, 27 лет, г. Москва
Меня зовут Влад Веласко. Я мастер ногтевого сервиса, инструктор преподаватель курсов по маникюру (онлайн и оффлайн), а еще – с 2019 по 2023 год я был владельцем студии красоты, сейчас ее продал и в 2024 году планирую открытие нового пространства в Москве.
В Beauty сфере я 8 лет, безумно люблю то что делаю и чем живу. Свой путь в Beauty я начал с работы администратором в салоне красоты, и там, вдохновившись мастерами, я решил, что тоже хочу творить красоту. Мало кто знает, что мое первое обучение было в школе Оле Хаус — классический маникюр, покрытие CND шеллак. Так начинался мой путь мастера маникюра.
А вообще, в большей степени — я самоучка и все, кто знают об уровне моих работ, говорят: “Влад, ты просто феномен в мире Beauty”! На протяжении этих 8 лет я рисковал, пробовал снова и снова.Совершал ошибки. Действовал “на ощупь”. И так складывался мой путь — выбор за выбором, решение за решением.
Боялся и преодолевал себя? – Да.
Была возможность сдаться? — Была.
Мог оставить все, как есть и не думать об этом? – Мог.
Но моя любовь к делу и жажда лучшей жизни были сильнее, и я продолжаю идти по этому красивому и интересному пути. За всю свою карьеру я сделал более 8000 красивых маникюров (педикюры кстати тоже были), подарил эмоции огромному количеству клиентов. Еще я передаю этот бесценный опыт своим ученикам по всему миру — а их уже больше 2000.
В общем — люблю людей, безумно люблю свою работу и люблю идти по своему красивому пути жизни.
Լիլիթ Պողոսյան, 31 տարեկան, Ք. Ստեփանավան
Գործունեությունս սկսել եմ շատ պատահական. քույրիկս մատնահարդար էր, և ես, կողքից հետևելով, նույնպես հետաքրքրվեցի այդ գործով: Որոշեցի, որ արժե ևս մեկ մասնագիտություն ձեռք բերել:
Այնուհետև, վերապատրաստում եմ անցել Մոսկվայում և 1 տարի աշխատել այնտեղ: Վերադարձել եմ և ընդունվել “Beauty Room” գեղեցկության սրահ, և արդեն 3 տարի է՝ այստեղ եմ աշխատում:
Թեպետև շատ տարիների փորձ չունեմ, բայց ես նույնպես հասցրել եմ հիասթափվել, ընկնել և բարձրանալ: Երբ նոր էի վերադարձել Երևան և աշխատանք էի փնտրում, չէի ուզում անգամ մտածել կենտրոնում աշխատելու մասին, շատ էի վախենում. ինքնավստահության պակասս թույլ չէր տալիս տեսնել իմ աշխատանքի առավելությունները: Եվ ի զարմանս ինձ, երբ գնացել էի աշխատանքի ընդունվելու, վերջում ինձ միանգամից ասացին, որ ընդունված եմ:
Անչափ հուզված էի և ուրախ: Ուզում եմ կիսվել նաև մի իրադարձությամբ. այժմ ժպիտով եմ հիշում, բայց այդ օրը այնքան էի հուզվել: Հաճախորդս նկատել էր փոքրիկ վրիպումը և հրաժարվում էր հագնել կոշիկը՝ ասելով, որ պիտի ուղղեմ, իսկ ես այնքան էի հուզվել՝ անգամ չէի կարողանում խարտոցը ձեռքս վերցնել: Այժմ ինձ մոտ ավարտել են բազմաթիվ աշակերտներ: Իսկ սկսնակ մատնահարդարներին խորհուրդ եմ տալիս չհանձնվել և պայքարել հանուն նպատակի:
Մարիամ Թովմասյան, 23 տարեկան, Ք. Էջմիածին
Դեռ դպրոցական տարիներից դասընկերներիս եղունգները միշտ սիրել եմ հարդարել: Քոլեջը ավարտելուց հետո աշխատել և իմ հավաքած գումարով հաճախել եմ մատնահարդարման դասընթացի: Առաջին անգամ անհաջող փորձ եմ ունեցել: Սկսնակ էի և շատ հարցերում դժվարանում էի, թե՛ մարդկանց հետ շփվելիս, թե՛ աշխատանքի մեջ: Աշխատակազմի հետ ունեցել եմ խնդիրներ և դուրս եկել աշխատանքից:
Ձախողումից հետո վախենում էի կրկին դիմել այլ տեղ: Հետագայում կուրսընկերուհուս խորհրդով դիմեցի իրենց սրահ և ընդունվեցի, չնայած, որ այդ ժամանակ հույս չունեի, որ կարող եմ: Արդեն 1 տարի է, ինչ թոփ մասնագետ եմ: Մեկ տարվա ընթացքում հասել եմ մեծ հաջողությունների, անցել վերապատրաստումներ, ավելացրել գիտելիքներս և հիմա ունեմ հաճախորդների մեծ բանակ:
Այնպես որ, երբեք պետք չէ թերագնահատել մեր ուժերը։
Սիրան Հարությունյան, 34 տարեկան Ք. Երևան
Հաջողության իմ գրավականն աշխատասիրությունն է: Առանց աշխատասիրության՝ հաջողություն լինել չի կարող: Անդադար աշխատանք, նորը սովորելու մղում, լավագույնը լինելու ցանկություն… սրանք միմյանց շաղկապված են և հանգեցնում են այն վիճակին, որը կարող ենք հաջողություն անվանել: Անընդհատ մասնակցում եմ վերապատրաստումների, սեմինարների: Իմ 11 տարվա գործունեության ընթացքում մասնակցել եմ ավելի քան 30 վերապատրաստումների, որոնցից յուրաքանչյուրն ինձ համար ևս մեկ քայլ է դարձել դեպի հաջողություն: Երեք բալիկ ունեմ, բայց երբեք դադար չեմ տվել աշխատանքումս, փորձել եմ միշտ լինել աշխատանքում և համատեղել թե՛ ընտանիքը, և թե՛ աշխատանքը:
Ապագա հաջողության հիմք կլինի նաև այն, որ ծրագրերում մեծ ցանկություն ունեմ Nailart-ի իմ դպրոցների ցանցը բացել՝ պատրաստելով որակյալ և գրագետ մասնագետ:
Ցանկացած ոլորտում կարևոր է ունենալ հստակ ձեռագիր, որը նաև ասոցացվում է քեզ հետ՝ ինչպես այցեքարտ: Nailart-ի ասպարեզում իմ առավելությունը գերճշգրիտ ֆրենչ դիզայնի կիրառումն է, և հաճախ ինձ ասում են նաև՝ «ֆրենչի թագուհի»: Տարիների հետ ձեռքիս հիշողությունը հասել է ճշգրտության այն աստիճանի, որ ես կարողանում եմ այն կիրառել բացարձակ համահավասարությամբ: Յուրաքանչյուր դիզայն ոչ թե կրկնօրինակում եմ, այլ ինքս ստեղծագործում:
Խորհուրդս մեկն է՝ չհանձնվել: Կյանքը պայքար է, և մեզ մնում է առաջ ընթանալ նրա ընթացքին համահունչ:
Էլեն Ղազարյան
5-րդ կուրս