«Մշակույթ, արվեստ, երաժշտւթյուն, բրենդեր և մարդիկ, այս ամենը մենք անվանել ենք Կապ»....

«Մշակույթ, արվեստ, երաժշտւթյուն, բրենդեր և մարդիկ, այս ամենը մենք անվանել ենք Կապ». Կարեն Հովհանիսյան

333

«Մենք Կապն ենք, և մեր հիմնական նպատակն է միավորել մարդկանց և մշակույթը, փորձել երկխոսություն սկսել նրանց միջև, ընձեռելով հնարավորություն բոլորին դառնալ Կապի մի մասը և նման ձևաչափով աշխարհին փոխանցել Կապի ուրույն ոճը»:
Մեր զրուցակիցը Կապի հիմնադիր տնօրեն՝ Կարեն Հովհանիսյանն է:

-Որտեղի՞ց եկավ Կապ մարկետ ունենալու միտքը:

-Մարկետի միտքը ունեցել եմ դեռ 3 տարի առաջ, երբ ինքս իմ բրենդով մասնակցում էի Ռուսական մարկետների: Այդ ժամանակ ռելոկանտները նոր էին եկել, և նոր էր սկսել այդ մշակույթը, որտեղ ես մասնակցում էի Filmatica ֆոտոխցիկներով: Filmatica-ն ժապավենային ֆոտոխցիկների խանութ է, որտեղ  կարելի է գտնել  ամեն տեսակի ֆոտոխցիկներ։ Եվ, քանի որ այդ ամենով հետաքրքրված էի, որոշեցի ինքս կազմակերպել:

-Ե՞րբ է եղել առաջին մարկետը:
2022 թվականի դեկտեմբերի 18-ին կայացավ առաջին KET մարկետը: Բավականին հաջող անցավ, ներկայացրեցինք ամենալավ բրենդերը, մարդիկ իմացան մեր մասին, ավելի հաճախ սկսեցին այցելել, և այդպես սկսվեց մարկետի պատմությունը: Հետո կազմակերպեցինք առաջինը Kap-ը, որը տեղի է ունեցել Առնո Բաբաջանյանի անվան Ֆիլարմոնիայի համերգասրահում  օգոստոսի 5-ին և 6-ին։ Մարկետը իր ֆորմատով  տարբերվում է մնացածից: Մենք ի սկզբանե չենք դրել թիրախը մարկետի վրա, որովհետև մարկետն ինքն իրենով ժամանակավոր բնույթ է կրում, այդ ամենը գիտակցելով ու  ցանկանալով ավելի մոտ լինել  մշակույթին,  հիմնականում զբաղվում ենք ցուցահանդեսներով, երաժշտությամբ, ֆիլմերի դիտումներով ու ամենավերջում,  հնարավորության դեպքում, մարկետին ենք տեղ հատկացնում  հետաքրքիր բռենդերի համար ,փորձում ենք մարկետի սուբսիդավորման հաշվին հարթակ տրամադրել՝ իսկապես տաղանդավոր երեխաների, որոնք կարելի է ասել մեծ դժվարությամբ են ներկայացնելոմ իրենք իրենց։ Մենք այդ ամենն անում ենք անվճար, որպեսզի իրենք չվարձեն տեղ և խուսափեն տարատեսակ ռիսկերից, հենց դա էլ տարբերվում է Կետ և մյուս մարկետներից:

Վերջին մարկետային ֆորմատով միջոցառումը  անցկացվել է «The Office»ում։ Ինչպես նշում է Կարենը՝ իրենք միշտ այս ամենը փորձում են պահել մշակույթային ձևաչափով, այդ իսկ պատճառով միջոցառումը հատուկ կազմակերպվել էր Գրքի պալատում գտնվող The Office-ում: «Ինչպես գիտեք,գրքի պալատը շատ կարևոր նշանակություն ունի Երևանի համար, այստեղ ամսեկան 40.000 գիրք է տպագրվել նախկինում, և ժամանակի ընթացքում մոռացվել է, կարծես թե շատերը չգիտեն դրա մասին, այդ իսկ պատճառով մենք ուզում ենք ակտիվությունը պահել, քանի որ այստեղ շատ լեգենդար գրողներ, հրատարակիչներ են աշխատել: Մենք փորձել ենք հիշեցնել և լսելի դարձնել կարևոր մշակութային վայրերի մասին: Kap մարկետը փորձելու ենք պարբերաբար կազմակերպել, չնայած ժամանակի շատ մեծ կորստին: Սահմանել ենք որոշակի ժամանակաչափ՝ 2 ամիսը մեկ ներկայացնում ենք:

Շա՞տ դժվարություններ են եղել գործի ընթացքում, և կնշե՞ք գործի ամենասիրելի հատվածը:

Ես ապրում եմ իմ կատարած աշխատանքով և չեմ պատկերացնում ինձ առանց այս ամենի: Շատ եմ սիրում գործս ու չեմ պատկերացնում ինձ առանց դրա։ Եղել է ժամանակ, որ 4-5 ամիս չեմ արել ոչինչ, բայց այդ ընթացքում ոչ թե հանգստացել եմ, այլ մեղադրել  ինձ, որ ոչինչ  չեմ  անում, որովհետև ժամանկը գնում է, երեխաները ստեղծագործում են, և այդ ամենը պետք է ներկայացնել։ Հետաքրքիր դեպքերից կպատմեմ այն, որ մինչև մարկետի բացվելը ներկա բրենդերն արդեն մեկը մյուսից գնել են ապրանքները(ժպտում է)։ Եղել է դեպք, որ նկարահանումների ժամանակ 3 ժամով լույսերն են անջատվել, ու ամբողջ մարկետի գործունեությունը կանգ է առել։

-Կապը անվճա՞ր է բրենդերի համար։
-Բրենդերի համար ոչ, բայց ստեղծագործող արտիստների և ցուցադրվողների համար՝ այո։ Քանի որ մարկետը չի ֆինանսավորվում, բրենդերից վերցված գումարը հատկացվում է տեխնիկական ծախսերին:

Ոգեշնչման աղբյուրը որտեղի՞ց է գալիս։
-Ոգեշնչումը, որպես էդպիսին, արդեն կա, և դա տևում է մինչև միջոցառման ավարտը, այսինքն մոտ 2 ամիս ոգևորված եմ եղել, և ամբողջ նախապատրաստական փուլը ինձ համար շատ սպասված և էմոցիոնալ է անցել: Օրս սկսվում է տարբեր արտիստների հետ հանդիպումներով, պայմանավորվածություններով, բրենդերի քարտեզագրումով, և թե ինչ ենք ուզում ներկայացնել: Տարածքի դեկորատիվ հարցերը  բավականին ժամանակատար են, այդ պատճառով առավոտից մինչ ուշ երեկո, գրեթե ամեն օր, ես այստեղ եմ: Դարձել եմ արդեն անձնակազմի մի մասը, և փորձում եմ կապել բոլորին, բոլորը գիտեն, թե այստեղ եմ աշխատում, բայց դա այդպես չէ։

-Առաջին Կապից ամենատպավորիչ պահերով կկիսվե՞ք։
-Քանի որ Ֆիլարմոնյայում էր, և մենք ունեինք հնարավորություն 300 հոգանոց համերգասրահում ցուցադրել ֆիլմեր և մուլտֆիլմեր, որոշեցինք Սահակյանց անիմացիոն ստուդիայի մուլտֆիլմերը ցուցադրել: Հանկարծ նկատեցի՝ երեխաների հերթ է գոյացել դրսում, ու բոլորը եկել էին ծնողների հետ՝ մուլտֆիլմեր դիտելու։ Անսպասելի էր, որ այդքան մարդ կգար մուլտֆիլմերի համար. դա շատ տպավորիչ էր: Հետաքրքիր դեպքեր գրեթե միշտ լինում են, օրինակ՝ բակում դրված Լենինի արձանը, որ երկար ժամանակ արգելված տարածք էր,  շատերը  հենց այդ օրը տեսան։

Ապրիլի 20-21-ին  տեղի ունեցավ ՄՈՍՏ X ԿԱՊ Վիզուալ արտ ծրագիրը՝ նվիրված «Հայֆիլմ»
կինոստուդիայի ճարտարապետությանը, արխիվին և պատմությանը: 
Մոստի երկօրյա երաժշտական խիտ ծրագրի ընթացքում Կապը նունպես ունեցավ իր մասնակցությունը՝ փորձելով վերարտադրել և արժևորել ժամանակի և տարածության մեջ գտնվող օբյեկտներն ու երևույթները:
Սրան հաջորդեց  «ԿԱՊ»-ի և «ՀԲԸՄ ԿԱՏԱՊՈՒԼՏԻ»-ի համագործակցությունը: Այսպիսով, ապրիլի 26-ից 28-ը ՆՓԱԿ-ում տեղի ունեցավ «11 նկարիչ, 11 աշխատանք» ցուցահանդես վաճառքը:
Ցուցադրության վերջին օրը անցկացվեց  փակ աճուրդ: Ցուցադրությունը միտված էր մի տարածքում համախմբել տարբեր սերունդների արվեստագտների՝ ներկայացնելով նրանց տարբեր շրջանից, կամ շարքերից մեկական աշխատանք։ Ցուցադրության գաղափարն էր՝ դիտողին ներկայացնել արվեստագետների ժանրային, գեղագիտական, արվեստային մտածողության նման, կամ կտրուկ տարբեր հարաբերումները ժամանակի մեջ։ Հերթական պրոեկտ, որը հաջողությամբ իրականացվեց, չնայած նրան, որ Հայաստանում երկար ժամանակ չէին իրականացվել աճուրդներ։

Էլեն Ղազարյան, Էլեն Ամիրխանյան

5-րդ կուրս

Կիսվել