«Իմ կյանքում եղել է փուլ, երբ սպորտը միակ փրկությունն է եղել»․ վաստակաշատ...

«Իմ կյանքում եղել է փուլ, երբ սպորտը միակ փրկությունն է եղել»․ վաստակաշատ սպորտսմեն Ջուլիետա Գուլասարյան

352

Journalist.amի զրուցակից Ջուլիետա Գուլասարյանի սպորտային ուղին տպավորիչ է, Ֆիզկուլտուրայի ամբիոնի վաստակաշատ դասխոսը դասավանդման 47 տարվա փորձ ունի՝ գրեթե կես դար։

Տիկին Գուլասարյան, կպատմե՞ք՝ ինչպես եք հայտնվել սպորտում:

-Ես սիրել եմ սպորտը և սիրով եմ գնացել։ Փախնում էի տանից, որ գնայի Հանդբոլի: Ամեն ինչ սկսվեց նախ մեր դպրոցի խմբից, հետո ես դարձա Հայաստանի հանրապետության հավաքականի անդամ: Երբեք չի եղել, որ ես նստեմ նստարանին և նայեմ, թե ինչպես են խաղում ուրիշները, ես միշտ ակտիվ եմ եղել իմ ոլորտում։

-Ո՞վ է Ձեր կուռքը կամ պարզապես սիրելի սպորտսմենը, կա՞ն այդպիսիք։

-Կուռք չեմ ունեցել, սակայն Հայաստանի հանդբոլի հավաքականում խաղում էր Զինաիդա Սարգսյանը, միշտ ասում էի՝ Զինայի չափ կարողանամ խաղալ։ Հիմա, որ ասում են իմ կուռքը Մեսիին է, կամ Ռոնալդուն, էդպիսի բան չի եղել։ Ներկայումս շատ եմ սիրում հետևել Ուկրանիայի հանդբոլի հավաքականի թիմին, նրանք բավականին լավ են խաղում։

-Իսկ ղե՞լ է այնպիսի իրավիճակ, երբ թվացել է թե սպորտը Ձերը չէ։

-Ոչ, հավատացեք, իմ կյանքում եղել է փուլ, երբ սպորտը միակ փրկությունն է եղել։ Տարիներ առաջ առողջական խնդրի պատճառով չքայլեցի ուղիղ մեկ տարի, և չեմ էլ ուզում պատկերացնել, թե ի՞նչ կլիներ ինձ հետ, եթե ես չունենայի երկար տարիների մարզված և կոփված մարմին։

Ինչպե՞ս և ինչու՞ որոշեցիք դառնալ Ֆիզլուկտուրայի դասախոս։

-1977 թվականին, համալսարան աշխատանքի ընդունվելիս, ես դասխոս չեմ եղել, այլ լաբարանտ եմ եղել, հետո ունեցել եմ առանձին խմբեր, իսկ հետո նոր արդեն դասախոս, բայց հիա հիմնականում զբաղվում եմ բուժական խմբի ուսանողների հետ և ունեմ մոտ 250 ուսանող։

Դուք պիտի տեսնեք ինձ՝ դասերի ժամանակ ինչպես եմ խաղում ուսանողների հետ, մոռանալով հասակս, և դա գալիս է մասնագիտությունս շատ սիրելուց։

-Ինչպե՞ս եք ուսանողներին ներգրավում դասապրոցեսի մեջ, ովքեր այնքան էլ մեծ սեր չունեն դեպի սպորտը։

-Նշեցի, որ զբաղվում եմ բուժական խմբի ուսանողների հետ, ամեն մեկին անհատական եմ մոտենում ՝ ելնելով իրավիճակից, նայած ով ինչ առողջական խնդիր ունի։ Բայց ունեմ հստակ կանոններ, իմ դասին պիտի գան միշտ համապատասխան հագուստով և վիճակով։ Նրանք, ովքեր չեն ուզում մարզվել, միշտ ասում եմ՝ կմեծանաք և կփոշմանեք։ Սիրում եմ, երբ նրանք լինում են կոկիկ և մաքուր, ու կարծում եմ, որ դա գալիս է ընտանիքից: Ես իմ տղային այդպես եմ սովորեցրել, իսկ հիմա թոռնիկներիս եմ խրատում նույնը՝ լինել կոկիկ, մաքուր, պարտաճանաչ։

Ես իմ ուսանողներին ասում եմ, որ եկեք մարզվեք այստեղ՝ դահլիճում, հիմա մի տեսակ մոդա է ֆիտնես գնալը, բայց ինչու՞, եթե կարող են գալ մարզվել առանց գումար վճարելու, չգիտեմ դա, չեմ հասկանում, միգուցե սերունդները փոխվում են, ընկալումներն էլ հետը։

-Կպատմեք մեկ հետաքրքիր կամ զվարճալի դեպք Ձեր ապրած բուռն սպորտային կյանքից։

-Այսօրվա պես եմ հիշում, մի անգամ մենք թիմով  Բուլղարիա էինք գնացել մրցումների, և մի գիշեր աղջիկներով ուզեցինք փախչել ու  գնալ գիշերային ակումբ, դե  մեզ հետաքրքիր էր դա, չէինք եղել նման տեղ երբևիցե: Որոշեցինք  մեր մարզչին չասել, բայց բռնվեցինք, հետո հաջորդ օրը մարզիչը հենց ինքը մեզ հավաքեց ու տարավ ակումբ: Զվարճալին այն էր, որ դեռ տասներկուսը չեղած, բոլորս քնել էինք էնտեղ՝ ակումբում։ Հիշում եմ նա ասաց՝ «դուք ել գիշերային ակումբ գնացող մարդ եք, հ՞ա»։ Չեք պատկերացնի ինչքան լավ օրեր ենք ունեցել, ինչքան զվարճալի, ուրախ ու բարի հուշեր ունեմ, և այդ ամենը՝ ի շնորհիվ սպորտի։

-Ինչպիսի՞ն է Տիկին Գուլասարյանը համալսարանի շրջանակներից դուրս, կխնդրեմ պատմեք ձեր նախասիրությունների և զբաղմունքնրի մասին։

-Շատ եմ սիրում շրջագայել, եթե բացենք սովետական քարտեզը, չկա մի տեղ, որտեղ ես չեմ եղել, դա խորհրդային տարիներին, իսկ հիմա տղաս է կազմակերպում իմ ճամփորդությունները։ Ինչը վերաբերում է իմ զբաղմունքներին, ապա պետք է ասեմ, որ ժամանակիս մեծ մասը նվիրում եմ թոռնիկներիս, տանում եմ պարապունքների, հետո նորից տուն եմ տանում, նրանք էլ են սիրում սպորտը, տանը թոռնիկներիս հետ  միասին  գիմնաստիկայով ենք զբաղվում։ Ահա սրանք են իմ ամենօրյա զբաղմունքները։

Որպես փորձառու մասնագետ՝ ի՞նչ եք հորդորում թե՛ ձեր ուսանողներին և թե՛ համայն երիտասարդությանը՝ հետևե՞լ երազանքներին, թե՞ որ աշխատավարձը բարձր լինի։ 

-Նախ հորդորում եմ նախանձ չլինել, դա չափազանց կարևոր է։ Մարզվե՛ք, միշտ մարզվե՛ք, դա իմ մշտական հորդորն է։ Ինչ վերաբերում է երազանքներին, դրանք պիտի լինեն, առանց դրանց ամեն ինչ անիմաստ է, բայց այսօրվա օրով պիտի  ուշադրություն դարձնես աշխատավարձին, պիտի աշխատանք ունենաս, և եթե աշխատանք ունենաս,  ապա միգուցե  իրագործես երազանքդ։

Հարցազրույցը՝ Ալինա Սաակյանի

2-րդ կուրս

Կիսվել