Որոշմանս հիմքում Հայաստանում թենիսի զարգացումն է․ Էլինա Ավանեսյան

Որոշմանս հիմքում Հայաստանում թենիսի զարգացումն է․ Էլինա Ավանեսյան

74

Սեպտեմների 16-ին «Ինկորտ» թենիսի ակումբում տեղի ունեցավ հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա խոսեց իր արմատների, ՀՀ քաղաքացիություն ստանալու և այլնի մասին։

«Շնորհակալություն եմ հայտնում թիմիս և «Կերոն» զարգացման հիմնադրամին։ Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու գործընթացը բավականին արագ տեղի ունեցավ։ Որոշմանս հիմքում Հայաստանում թենիսի զարգացումն է։ Ես գիտեմ, որ այստեղ թենիսով զբաղվողները շատ չեն, և հույս ունեմ, որ կարող եմ ինչ-որ կերպ մոտիվացնել, քանի որ ես ինքս էլ մոտիվացված եմ»,- նշեց Էլինա Ավանեսյանը։

Սպորտսմենուհին խոսեց նաև իր արմատների մասին.

«Ընտանիքս Լեռնային Ղարաբաղից է։ Հաճախ տանն ինձ հետ խոսում են հայերեն, ես երբեմն պատասխանում եմ ռուսերեն, երբեմն՝ հայերեն։ Ես հասկանւմ եմ լեզուն, բայց վստահ չեմ, որ կկարողանամ ճիշտ խոսել։ Հաջորդ անգամ, երբ կլինեմ այստեղ, մի փոքր ավելի լավ կխոսեմ»,- նշեց թենիսիստուհին։

Ասուլիսի վերջում Էլինա Ավանեսյանը հանդիպեց պատանի թենիսիստներին և անցկացրեց վարպետաց դաս երեխաների հետ։

Աննա Նիկոլյան

2-րդ կուրս

Կիսվել