Սեպտեմբերի 13-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ առաջին կուրսեցիներին և նոր ուսումնական տարվան նվիրված ամենամյա միջոցառումը։
«Հնարավորությունների տոնավաճառ»-ըայս անգամ տարբերվում էր անցած տարիների միջոցառումներից։ Ուսանողները հնարավորություն ունեցան ավելի մանրամասն ծանոթանալու Մայր բուհում առկա արտաուսումնական ստորաբաժանումների, կրթական կենտրոնների և ուսումնական ծրագրերի գործունեությանը։
Միջոցառմանը ներկայացված էին 15 և ավելի ստորաբաժանումներ․ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն, Ուսանողական խորհուրդ, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն և այլն։
Չխախտելով ավանդույթը՝ Մայր բուհն օրն ամփոփեց տոնական տրամադրությամբ․ ժամը 17:00-ից սկսած միջոցառմանը ելույթ ունեցավ «YSU Band»-ը՝ ազդարարելով նոր ուսումնական տարվա մեկնակրը։
Անի Սայադյան
2-րդ կուրս