Աստղադիտում Երևանի սրտում

Աստղադիտում Երևանի սրտում

147

Ֆիզիկոս և աստղագետ Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 18-ը, Հայաստանում նշվում է որպես Աստղագիտության օր։

Հենց այս առիթով տիեզերական մարմիններով հետաքրքրվող Space42 կայքի հիմնադիրներ Մհեր և Վաչիկ Խաչատրյանները որոշեցին կազմակերպել անվճար աստղադիտում Կասկադի վերին հարթակում:

Ինչպես նշում է համահիմնադիր Մհեր Խաչատրյանը՝ մանկուց սիրել է կարդալ գրքեր, ուսումնասիրել տիեզերքը։ Նման միջոցառման առաջին անգամ Հայաստանում մասնակցել է 2015 թվականին։ Հասկանալով, որ մեր երկրում ասղագիտությամբ հետաքրքրվողների թիվը մեծ է, 2020 թվականին արդեն ստեղծել են Spaceshop42 կայքը։

Համահիմնադիրը նշում է. «Այս տարի մեր կայքի անունը վերափոփեցինք Space42, քանի որ միայն աստղադիտակների վաճառքով չենք զբաղվում, փորձում ենք զարգացնել ոլորտը Հայաստանում, հաճախ կազմակերպել նման միջոցառումներ»։

Երեխաների համար իրականացնում են նաև «Ասղադիտարանը ձեր դպրոցում» ծրագիրը, որպեսզի փոքր տարիքից նրանց մոտ առաջանա հետաքրքրություն դեպի տիեզերք և աստղագիտություն։

Համաիմնադիրը ցավով է նշում, որ Երևանում սպիտակ լույսի գերառկայությունը շատ է խանգարում աստղասերներին։ Մտահոգություն կա, որ մի քանի տարի անց Երևանից հնարավոր չի լինի տեսնել աստղերը, ուստի իրենք էլ փորձում են խթանել, որ լուսային աղտոտվածությունը Երևանում կարգավորվի։

Նշենք, որ հոկտեմբերի 1-ից-6-ը գիտության շաբաթին մասնակցելու է նաև Space42-ը, և, հարմար եղանակային պայմանների դեպքում, կլինի աստղադիտում արդեն ազատության հրապարակից։

Լաուրա Վարդանյան

2-րդ կուրս

Կիսվել