Համագործակցության հուշագիր՝ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Լա Սկալա թատրոնի...

Համագործակցության հուշագիր՝ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Լա Սկալա թատրոնի միջև

98

Սեպտեմբերի 23-ին Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և Լա Սկալա թատրոնի Կատարողական արվեստների և արհեստների ակադեմիան ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի նպատակն է՝ երկու հստատություններում նպաստել կատարողական արվեստի զարգացմանը, ինչպես նաև սահմանել թատրոնների միջև համագործակցության ուղղությունները, այդ թվում՝ փորձի փոխանակման, կրթական և տեխնիկական վերապատրաստումների ոլորտներում։

Հուշագիրը ստորագրել են Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը և Լա Սկալա թատրոնի Կատարողական արվեստների և արհեստների ակադեմիայի գործադիր տնօրեն Լուիզա Վինչին։

Կարեն Դուրգարյանի խոսքով, սա բացառիկ և աննախադեպ մասշտաբի ծրագիր է, որը միտված է Օպերայի և բալետի ազզգային ակադեմիական թատրոնի աշխատակիցների մասնագիտական կատարելագործմանը (վոկալ-երգեցողություն, դիրիժորական արվեստ, բեմական նկարչություն, բեմական ռեժիսուրա, թատրոնի մենեջմենթի, բեմական լուսավորման և ձայնային ռեժիսուրայի, բեմական գրիմի, բեմական կոստյումների և բեմական դեկորացիաների մշակման ոլորտներում)։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի միջազգային ներկայացուցիչ Էտտորե Վոլոնտիերին։

Կրթական ծրագիրը մեկնարկելու է 2025 թվականի գարնանը։

Աննա Նիկոլյան

2-րդ կուրս

Կիսվել