Քաղցր օրեր Երևանում. անցկացվեց «Մեղրատոն» ցուցահանդես-վաճառքը

Քաղցր օրեր Երևանում. անցկացվեց «Մեղրատոն» ցուցահանդես-վաճառքը

75

Սեպտեմբերի 28-ին և 29-ին Երազ Այգում տեղի ունեցավ «Մեղրատոն» փառատոնը: Արդեն 2-րդ տարին անընդմեջ «Մեղրատոն»-ը քաղցրացրեց քաղաքի աշնանային օրերը: Այն կազմակերպվեց «Մեղվաբուծության Դարբնոց» գիտակրթական կենտրոնի կողմից:

2 օրերի ընթացքում տարբեր մշակութային, հասարակական և այլ կազմակերպություններ հանդես եկան իրենց արտադրանքներով:

Արդեն 20-ից 30 տարի է «Փալանջյան Քոչիկ» գինիների արտադրությունը ներկայանում է իր յուրահատուկ գինիներով, օղիներով և մաճառներով` մասնակցելով տարբեր փառատոններին և միջոցառումներին.

«Մեր արտադրությունը օգտագործվում է մեղրի պատրաստման ընթացքում: Ունենք յուրահատուկ ազնվամորու գինի, որը մեր և մեր հաճախորդների սիրելի խմիչքն է համարվում: Դրանց մեջ մեղր է ավելացվում` համը մեղմելու և այն յուրահատուկ դարձնելու համար»:

Փառատոնի շրջանակներում այցելուները ծանոթացան նաև բազմաթիվ կոսմետիկ միջոցների արտադրություններին, որոնք նույնպես խթանում են մեղվամթերքի կիրառմանը:

«Արար» բնական խնամքի միջոցների մեծ մասը պատրաստված է մեղվամթերքից և սեփական մեղուների հումքից, որոնք արտադրվում են Գավառ քաղաքում: Այն հարցին, թե որտեղից է առաջացել կազմակերպության անվանումը, ներկայացուցիչը պատասխանեց.

«Անվան մասին շատ երկար ենք մտածել: Երբ ձևավորվում էր արտադրանքի պատմությունը, մայրիկս խնամքի միջոցների պատրաստման ընթացքում հասկացավ, որ դա իր համար ասես արարման գործընթաց լինի և արարում բառից առաջացավ մեր անվանումը»:

«Մեղրատոն»-ը մեղրասերների համար հատուկ իրադարձություն դարձավ. այն խթանեց մեղվամթերքի օգտագործման աճին` հնարավորություն տալով հասարակությանը փորձել մեղրի զանազան տեսակներ և համադրություններ:

Անի Սայադյան

2-րդ կուրս

Կիսվել