Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ազգային օրը Երևանի Կարապի լիճը լուսավորվել էր...

Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ազգային օրը Երևանի Կարապի լիճը լուսավորվել էր լապտերիկների լույսերով

271

Ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց հարգանքի տուրք մատուցելու և ապահով հասարակություն կերտելու տեսլականով հոկտեմբերի 1-ին Երևանի Կարապի լճի հարևանությամբ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան մոմավառություն էր կազմակերպել։

«Հոկտեմբերի 1-ը հատկանշական է, քանի որ 2010 թվականի հոկտեմբերի 1-ին ամուսնու դաժան ծեծի հետևանքով սպանվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը, և այդ սահմռկեցուցիչ դեպքից հետո որոշվեց  հոկտեմբերի 1-ը հռչակել որպես ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր։ Ամեն տարի այս օրը մենք իրականցնում ենք տարբեր միջոցառումներ, այս կերպ մենք փորձում ենք մեր աջակցությունը ցուցաբերել և միևնույն ժամանակ իրազեկել հանրությանը այս կարևոր խնդրի մասին և ցանկանում ենք, որ այս օրը պետականորեն ճանաչվի որպես ընտանեկան բռնության դեմ պայքարի օր»,- ասաց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի  նախագահ, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Նաիրուհի Սաֆարյանը։

Մոմավառության ժամանակ բռնությունից զերծ ապագայի հույսով ջրային լապտերներ արձակվեցին լճի վրա, որոնք պարունակում էին անձնական մաղթանքներ և բռնության զոհ դարձած կանանց անուններ։

«Ինձ համար կարևոր է պայքարել ցանակցած տեսակի բռնութայն դեմ և հատկապես ընտանեկան բռնության, քանի որ այն Հայաստանում շատ տարածված երևույթ է: Կարծում եմ՝ նմանատիպ միջոցառումների ավելի հաճախ կազմակերպումը կնպաստի խնդրի ավելի հնչեղ դարձնելուն և գնալով ավելի շատ մարդիկ կներգրավվեն, որը մեծ դեր կունենա հասարության շրջանում նման դեպքերի մասին բարձրաձայնամանը ու բռնության դեպքերի նվազմանը»,- նշեց միջոցառման մասնակիցներից մեկը։

Գյումրու «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի ներկայացուցիչ Գայանե Գրիգորյանի խոսքով՝ մարզերի փոքր համայնքներում նաև հաշմանդամություն ունեցող կանայք են ենթարկվում բռնության, սակայն նույնիսկ չեն էլ գիտակցում դա՝ տեղեկատվության և ծառայությունների հասանելի չլինելու պատճառով։

Միջոցառմանը, որը միտված է այնպիսի հասարակություն կերտելուն, որտեղ չկա բռնություն, և կանայք ու աղջիկները կարող են ապրել առանց վախի, մասնակցում էին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ 10 ՀԿ-ների ներկայացուցիչներ, քաղաքացիներ և արտասահմանյան հյուրեր։

Լուսինե Հայրապետյան

2-րդ կուրս

Կիսվել