Օդապարիկների միջազգային փառատոնը՝ կրկին Հայաստանի երկնքում

Օդապարիկների միջազգային փառատոնը՝ կրկին Հայաստանի երկնքում

189
(Նկարը գեներացվել է արհեստական բանականության կողմից)

Հոկտեմբերի 12-16-ը Հայաստանում կանցկացվի  «Բացահայտեք Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը։ Փառատոնին մասնակցելու են ավել քան 20 օդապարիկների թիմեր՝ Հայաստանից, Բրազիլիաից, Բուլղարիաից, Գերմանիայից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Մոնակոյից, Ուկրաինայից, Ռուսաստանից,  Վրաստանից։ 

Փառատոնի շրջանակներում թռիչքները լինելու են Հանրապետության Հրապարակից, Գառնիից և Ապարանի ջրամբարի տարածքից։ 

Երևանյան թռիչքների  ժամանակ  թռչնի թռիչքի բարձրությունից երևալու է ամբողջ քաղաքը, Գառնիի թռիչքի ժամանակ՝ Գառնիի  բնությունը, Գառնու տաճարը, Խոսրովի արգելոցը, Ազատի ջրամբարը, Ապարանի թռիչքի ժամանակ՝ Ապարանի ջրամբարն ու բնությունը: 

Փառատոնի կազմակերպիչները նշում են, որ  թռիչքներն իրականացվելու են 2-12 հոգու համար նախատեսված օդապարիկներով։ Ուղևորների հստակ տեղաբաշխումը կախված է եղանակային պայմաններից և ուղևորների քաշերից։ Իսկ թե ուր կգնա օդապարիկը, կախված է քամու ուղղությունից։ Երբ նախապես չգիտես վայէջքի տեղը, թռիչքը դառնում է էլ ավելի յուրահատուկ:

Հայաստանում այս փառատոնը նորություն չէ և արդեն ունի իր պատմությունը։ Փառատոնի օրերին երկնքում ամուսնության առաջարկությունները կարծես ավանդույթ են դարձել։ 



(Նկարները և հոլովակը՝ նախորդ տարվա փառատոնից)

Երկնքում տեղ ամրագրելու  համար պետք է նախապես գնել տոմսերը՝ վճարելով 90.000 դրամ։ 

Միջոցառումը իրականացնելու է «Սքայբոլ» ընկերությունը ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։ 

Իրինա Ատանյան

2-րդ կուրս

Կիսվել