DigiTec24. Տեխնոլոգիական տոն՝ Հայաստանում

DigiTec24. Տեխնոլոգիական տոն՝ Հայաստանում

81

Հայաստանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսն արդեն 19-րդ ամգամ մեկ հարկի տակ էր հավաքել 200-ից ավել մասնակից ընկերությունների, 100 և ավելի խոսնակների ու ներդրողների։

Հոկտեմբերի 4-6-ը 10․000մ² կազմող Մերիդիան էքսպո կենտրոնում ԴիջիԹեքի մասնակիցները հնարավորություն ունեցան ուսումնասիրել այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են ֆինանսական գրագիտությունը, թվայնացումը և ֆինանսական ոլորտի զարգացման միտումները: Մասնակից ընկերությունները կազմակերպել էին մի շարք ցուցադրություններ, խաղեր, շահումներ և հետաքրքիր ժամանց ապահովող նախագծեր։

Երեք օրվա ընթացքում իրականացվեցին պանելային քննարկումներ, անհատական ​​զրույցներ և փորձագիտական ​​պատկերացումներ AI-ի, fintech-ի, տեխնոլոգիական էկոհամակարգերի և Web3-ի առաջատարներից: Նիստերում խոսվեց կայուն տեխնոլոգիական էկոհամակարգերի կառուցման և հայկական ստարտափների համար նոր հորիզոնների բացման, ինչպս նաև AI-ի դարաշրջանում դպրոցների դերի մասին: Խոսնակները պատրաստել էին ներկայացնելու ֆինանսական ոլորտի նորարարական լուծումներն ու լավագույն տեխնոլոգիաները:

Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ և պատվավոր հյուրերին դիմավորեց ԱՏՁՄ խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը։ Բացմանը ներկա էին մի շարք պաշտոնյաներ՝ ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը և այլոք։

ԴիջիԹեք ցուցահանդեսին զուգահեռ անցկացվում էր նաև WCIT տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, որը տևեց հոկտեմբերի 4-7-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Հեղինե Սարգսյան

2-րդ կուրս

Կիսվել