«Հաշմանդամություն ունեցող 6 զինվորների ապահովելու ենք վերականգնողական բուժման սարքերով». Ժաննա Հարությունյան

«Հաշմանդամություն ունեցող 6 զինվորների ապահովելու ենք վերականգնողական բուժման սարքերով». Ժաննա Հարությունյան

155

«Քայլիր, որ քայլեն» ծրագիրը մեկնարկել է 2023 թ-ի հունիսին։ Մրցույթի ընթացքում մասնակիցները քայլում են, իսկ նախաձեռնությունը քայլերի թիվը գումարի է վերածում և այդ գումարով սարքեր է գնում հաշմանդամություն ունեցող զինվորների համար։ Բարեգործական մրցույթի կազմակերպիչ Ժաննա Հարությունյանի հետ զրուցել ենք ծրագրի 4-րդ փուլի, դրա արդյունքների և առավելությունների մասին։

-Մրցույթի գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ զինվորական հոսպիտալում բուժառուներից մեկին ասել էին, որ էլ երբեք չի խոսի։ Այդ ժամանակ սարքի հեղինակը` Դավիթը, «Գետաշեն» երգը երգելով, մտել էր սենյակ, իսկ այդ տղան ձայնակցել էր։ Հետո պարզվեց, որ «Գետաշենը» իրենց վաշտի երգն է եղել։ Ու քանի որ ուղեղային հիշողությունն այդ տղայի դեպքում ակտիվացավ, որոշվեց մկանային հիշողությունը ևս ակտիվացնել։

-Այժմ ընթանում է «Քայլիր, որ քայլեն» ծրագրի 4-րդ փուլը.  քանի՞ մասնակից է դիմել ծրագրին և որքա՞ն է եղել քայլերի ընդհանուր թիվը։

-Ծրագրին դիմել է մոտ 500 մասնակից։ Յուրաքանչյուրի 1 քայլը 1 դրամ է, որը օգտագործվում է բարեգործական նկատառումներով։ Մասնակիցների ակտիվության շնորհիվ ստացվել է 13 միլիոն դրամ։

-Քանի՞ զինվորի են աջակցելու այդ քայլերը։ Ինչպիսի՞ սարքերով եք ապահովելու նրանց։

-Այս փուլի ընթացքում հաշմանդամություն ունեցող 6 զինվորների պահովելու ենք Meta Gait վերականգնողական բուժման սարքերով։ Սարքի հեղինակը Դավիթ Արսենյանն է, ով 2016 թվականի պատերազմից հետո աշխատում է հաշմանդամություն ունեցող անձանց հետ։ Մասնագիտությամբ կինեզիստ է։

-Այս փուլում ծրագիրն ի՞նչ առավելություններ է ունեցել և ինչպիսի՞ դժվարությունների եք բախվել։

-Մրցույթի 4-րդ փուլի ընթացքում հիմնական դժվարությունը հովանավորներ գտնելն էր, որովհետև պատերազմից շատ ժամանակ է անցել, ու թեման այլեւս արդիական ու հուզական չի։

-Ինչպե՞ս եք տեղեկանում այն զինվորների մասին, ովքեր ունեն հենաշարժողական խնդիր։ Արդյոք  նրանք կարող Ձեզ դիմել օգնություն ստանալու համար։

-Զինվորների մասին տեղեկանում ենք Դավիթից։ Հիմնականում իր բուժառուներն են, որոնց հետ աշխատել է։ Դիմել չեն կարող, քանի որ մենք արդեն իսկ ունենք այն մարդկանց ցուցակը, ում հետ պետք է աշխատենք։

-Ի՞նչ սպասել առաջիկայում բարեգործական մրցույթից։

-Նախատեսում ենք 5-րդ փուլ, որն ամենամյա ծրագիր կլինի ու ամեն անգամ տարբեր նախագծերի կաջակցի։

Հարցազրույցը՝ Ալլա Մանուկյանի

3-րդ կուրս

Կիսվել