Կայացավ HR expo 2024-ը

Կայացավ HR expo 2024-ը

53

Հոկտեմբերի 17-ին Դվին հյուրանոցում տեղի ունեցավ HR expo 2024 միջոցառումը՝ կազմակերպված The benefit ընկերության կողմից, որը միավորեց  HR մասնագետներին, բիզնես առաջնորդներին և ոլորտի փորձագետներին։ Այն արդեն 3-րդ տարին է, ինչ կազմակերպվում է։

Մեկօրյա միջոցառումը կարևոր հարթակ է գիտելիքներով կիսվելու և HR տեխնոլոգիաների ու լուծումների նոր միտումներին ծանոթանալու համար:

The Benefit ընկերության համահիմնադիր, HR expo-ի կազմակերպիչ Էլինա Դաշյանը, խոսելով նախաձեռնության մասին, պատմեց՝ ինչպես է հղացել Էքսպո-ի գաղափարը.

«The Benefit-ընկերությունը ծառայություններ է մատուցում մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի մասնագետներին: Մենք որոշել էինք մեծ միջոցառում կազմակերպել, հրավիրել մեր գործընկերներին, հաճախորդներին ու ներկայացնել մեր նորությունները: Կազմակերպչական աշխատանքների ընթացքում հասկացանք, որ  կարող են մեզնից բացի ներկայանալ այլ ընկերություններ՝ իրենց նորարարություններով, և սա դառնա հարթակ, որտեղ HR-ները կթարմացնեն իրենց գիտելիքները, գործիքակազմը, կծանոթանան նոր խորհրդատվական ընկերությունների և այլն»։

Միջոցառումը  նախորդ տարիների համեմատ  որոշակի փոփոխության էր ենթարկվել, քննարկումներից բացի տեղի ունեցավ workshop փորձի փոխանակում, որի ժամանակ HR մասնագետները հնարավորություն ունեցան հստակ դեպքերի հիման վրա  փորձի փոխանակում իրականացնել, նաև ծանոթանալ միմյանց աշխատաոճին։

Հանդիպմանը  ներկա էին 500-ից ավել մասնակիցներ։ Միջոցառմանը մասնակցած HR մասնագետներից Հեղինե Խալաթյանը, ով առաջին անգամ էր մասնակցում Էքսպոյին, նշեց, որ այն բավականին հաջող էր կազմակերպված.

«Ամեն ինչ հրաշալի, հետաքրքիր էր կազմակերպված՝ թե՛ խաղերը, թե՛ workshop-ը, թե՛ քննարկումները և նեթվորքինգը։ Հատկապես հետաքրքրեց խաղարկությունը, որը նույնպես մեծ ոգևորություն ստեղծեց»:

Մասնակիցներից Ջուլիետա Ասատրյանը հավելեց, որ, բացի կարևոր և օգտակար տեղեկատվությունից, ևս մեկ առիթ է մասնագիտական համայնքով հանդիպելու,  նեթվորքի զարգացման համար։

Կազմակերպիչները նշում են, որ միջոցառումը կրելու է շարունակական բնույթ։

Սեդա Մարտոյան, Վերա Սահակյան

2-րդ կուրս

Կիսվել