ՓՈԽՎՈՒՄ Է ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ԲԱՅՑ Ո՛Չ ՈՐԱԿԸ

ՓՈԽՎՈՒՄ Է ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ԲԱՅՑ Ո՛Չ ՈՐԱԿԸ

1493

Թե ի՞նչ է փոխվել  Հայաստանում, և թե  ի՞նչ են փոխում լրագրողական պատմությունները մեր երկրում ՝ պարզ դարձավ սեպտեմբերի 29-ին, երբ  ամփոփվեցին «Թվապատում 2017. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթի արդյունքները։  Արդեն երրորդ տարին անընդմեջ , Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից անցկացվող մրցույթին այս տարի ներկայացվել էր 135 հայտ, ինչը, ՄՆԿ֊-ի  տնօրեն Նունե  Սարգսյանի խոսքերով, նախորդ տարիների հետ համամատած փայլուն ցուցանիշ է։

«Այն, որ գնալով մրցույթի հանդեպ հետաքրքրությունը մեծանում է, և ավելի շատ լրագրողներ են դիմում այս մրցույթին, ինձ շատ է ուրախացնում ։ Բայց, ցավոք, որակական որևէ լուրջ փոփոխություն դեռ չենք նկատում։ Նյութերում ինչ որ բան կիսատ է, մակերեսային։ Հույս ունենք, որ հետագայում սա էլ կշտկվի»։

Թվապատում 2017 մրցույթի հիմնական անվանակարգերը  չորսն էին ` «Գործող անձ», «Ռեինֆորմացիա», «Մեդիա 3.0», «Դիտակ»:

Տարբեր ժանրեր ներկայացնող լրագրողական պատմություններն ուսումնասիրելիս ժյուրին կարևորություն էր տվել հատկապես աշխատանքի որակին, մրցույթի թեմաներին համապատասխանությանը, ստեղծագործական և նորարարական մոտեցումներին։ Մրցույթի հաղթողները պարգևատրվեցին դրամական մրցանակով և Թվապատման խորհրդանիշ արձանիկներով:

«Մեդիա 3.0. տեխնոլոգիաների լավագույն կիրառում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Ampop.am-ի թիմը` Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ մայրաքաղաքի համայնքային խնդիրներին լրագրողական ուսումնասիրությունների շարքով անդրադառնալու համար:

«Դիտակ. հետաքննական լրագրությունանվանակարգում» հաղթող ճանաչվեց Hetq.am-ի լրագրող Հրանտ Գալստյանը` «Ապրիլի զոհերը» նյութի համար:

«Թվապատում 2017»-ի Գործող անձ ճանաչվեց Հասմիկ Խաչատրյանը՝ Daphne.am նախագծի «Բռնությունից ազատ բիզնես լեդի» պատմության հերոսը ( լրագրող՝  Լիլիթ Առաքելյան)։

Հիմնական անվանակարգերից բացի՝ ժյուրին հատուկ և խրախուսական մրցանակներ շնորհեց այն պատմությունների հեղինակներին, ովքեր հետաքրքրել, հուզել ու հիացրել էին իրենց:

Լավագույն  թվային պատմության համար հատուկ մրցանակ շնորհվեց Civilnet.am-ում հրապարակված «Թլիկ. ամենօրյա պայքար ջրի համար» տեսանյութի հեղինակ Ժաննա Պողոսյանին: Ժաննան, շատ ոգևորված ու հուզված էր մրցանակը ստանալու առթիվ։ Մեզ հետ զրույցում ասաց, որ  իրականում նման արդյունքի չէր սպասում ։

«Երբ մրցույթի հայտը լրացնում էի, մտքովս չէր անցնում, որ հնարավոր է մրցանակի արժանանամ։ Ընտրել էի ոչ թե մրցութի անվանակարգերին առավել համապատասխանող  նյութերս, այլ նրանք, որոնք ինձ առավել հոգեհարազատ ու սիրելի էին։ Իսկ երբ ժյուրիի հետ հանդիպման ընթացքում քննարկվեց «Թլիկը», ես հասկաց, որ ժյուրիին աշխատանքս դուր է եկել։ Անբացատրելի  զգացողություններ ունեմ։ Այս նյութի վրա մեր ամբողջ թիմով շատ երկար էինք աշխատել։ Սա կարևոր գնահատական էր մեզ  համար` ոչ միայն որպես լրագրողների, այլև որպես ՀՀ քաղաքացիների, քանի որ շատ ցավոտ ու չլուծվող հարցի էինք անդրադարձել»,- ասում է Ժաննան։

Իսկ ևս մեկ՝ «Ես քվեարկում եմ. լսարանի վստահություն» մրցանակ-անվանակարգի հաղթողի անունը հայտնի կդառնա ավելի ուշ։ Այս տարի  անվանակարգի հաղթողին  կորոշեն մրցույթի մասնակիցները, ովքեր կքվեարկեն ժյուրիի կողմից ամենաբարձր միավորներ ստացած 20 նյութից որևէ մեկի օգտին:

Հ.Գ.Թվապատում 2017 մրցույթի ժյուրիի կազմը՝ Վիգեն Սարգսյան` Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու,Մեսրոպ Հարությունյան` մեդիա փորձագետ, դասախոս, Մարիա Թիթիզյան` EVNreport.com-ի գլխավոր խմբագիր, Մանանա Ասլամազյան` մեդիա մենեջեր, Համլետ Պետրոսյան` նախորդ մրցույթի «Գործող   անձ» անվանակարգի հաղթող։

 

Արփինե Մուրադյան

3-րդ կուրս

Կիսվել