EVOCABANK՝ ՆՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

EVOCABANK՝ ՆՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

2381

Նոր տեխնոլոգիաների զարգացումը հաշվի առնելով` Պրոմեթեյ բանկը փոխում է իր ռազմավարությունը: Ընտրվել է զարգացման նոր ուղի, որն էլ բանկը դարձնելու է ամենանորարարը և առաջադեմը Հայաստանում: Այսուհետև հաճախորդներին այն կներկայանա նոր անվանումով՝ Էվոկաբանկ: Նոր տարբերանշանի գույներն են մոխրագույնն ու վառ մանուշակագույնը: Մոխրագույնն արտահայտում է նորագույն տեխնոլոգիաները, իսկ մանուշակագույնը` երիտասադությունը, նորարարությունը:

«Ռեբրենդինգը պայմանավորված է տեխնոլոգիական զարգացումներով, որոնց մենք ամեն օր ականատես ենք լինում: Այն, ինչ երեկ անհնար էր թվում, այսօր արդեն իրականություն է»,- ասել է բանկի բաժնետեր Վազգեն Գևորգյանը:

Բանկի անունը և լոգոն ընտրվել են նոր գաղափարախոսությանը համապատասխան՝ Evocabank անունը կազմված է էվոլյուցիա բառի սկզբնարմատից և նմանեցված է evoke` զարթնեցնել բառին: Էվոկաբանկը լինելու է արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ, որն առանձնանալու է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Բանկի նոր ռազմավարությունը աշխատելու է Mobile first մոդելով, ինչը նշանակում է, որ բոլոր ներկա և ներդրվող ծառայությունները հասանելի են լինելու մոբայլ հավելվածի միջոցով: Evoca Touch հավելվածը հասնելի կլինի հոկտեմբերի 1-ից:

Պրոմեթեյ Բանկի, այսուհետ՝ Evocabank-ի բաժնետեր Վազգեն Գևորգյանը շեշտել է, որ մոբայլ ծառայություններին անցնելը ժամանակի պահանջ է:

Ռեբրենդիգի միջոցառման ընթացքում կայացավ նաև Evocabank -ի իմջիային արշավի հոլովակի պրեմիերան, որի դեմքն Իվետա Մուկուչյանն է:

Հայտարարվեց նաև բանկի առաջին ակցիայի մեկնարկը: Այն հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին մեկնել ուղևորության դեպի Դուբայ: Մասնկացելու համար պետք է հոկտեմբերի 1-31-ը ներբեռնել Evoca Touch հավելվածը և հավելվածի միջոցով պատվիրել Master կամ Visa քարտ: Հաղթողները կայցելեն հայտնի Miracle Garden, Burj Khalifa-ի At The Top-ը, կվայելեն հյուրասիրություն աշխարհի լավագույն՝ Burj Al Arab և Atlantis The Palm հյուրանոցներում, իսկ երեկոն կանցկացնեն հեքիաթային կրուիզ-նավի վրա՝ Dubai Marina-ում: Մասնակիցները ներկա կգտնվեն նաև Ջենիֆեր Լոպեսի համերգին՝ VIP տոմսերով: Ընդ որում՝ յուրաքանչյուր ուղեգիր երկու անձի համար է:

 

Մարի Առաքելյն

3-րդ կուրս

Կիսվել