ԼԱԶԵՐԹԱԳ՝ ԶԲԱՂՄՈՒՆՔ ՄԻՇՏ ԷԼ ԿԳՏՆՎԻ

ԼԱԶԵՐԹԱԳ՝ ԶԲԱՂՄՈՒՆՔ ՄԻՇՏ ԷԼ ԿԳՏՆՎԻ

1428

Արագություն, մտքի ճկունություն, կողմնորշվելու ունակություն` այս ամենը բավարար է խաղից հաղթող դուրս գալու համար: Լազերթագ՝ վիրտուալից իրական կյանք: Էքստրիմի սիրահար երիտասարդները չեն բավարարվում սոցիալական ցանցերում իրար պատերի կծու մեկնաբանություններ թողնելով, այլ հավաքվում են ու կրակում իրար վրա: Լազերթագիստների պայթուցիկ վնասազերծելու, շենքեր գրավելու, ահաբեկիչներին ոչնչացնելու մասին պատմությունները լսելիս հարցը հիմնականում նույնն է լինում. «Դուք երբևէ պատրաստվու՞մ եք մեծանալ»: Ես փորձեցի բացահայտել թե ինչ է տեղի ունենում մարտի դաշտում:

Լազերթագը խաղ է էքստրիմի սիրահարների և այն մարդկանց համար ովքեր ցանկանում են, գոնե մասամբ, տիրապետել զենքին, կարողանալ նշան բռնել և կրակել ճիշտ ուղությամբ, աշխատել թիմերով և մշակել մարտավարություն. որ ուղությունից հարձակվել, ինչպես առաջ շարժվել, որպեսզի խաղից հաղթող դուրս գաս: Ամեն բան որքան հնարավոր է մոտ է իրականին:

-Խաղը կանոններ չունի,- ասում է կազմակերպիչ Գուրգենը,-խաղում են տեղում մշակված սցենարներով: Դրանք մի քանիսն են՝ ընտրվում են ըստ մասնակիցների փորձառության: Սկսում են հեշտից: Քանի դեռ խաղին նոր միացած մասնակիցները փորձում են ընտելանալ փորձառու լազերթագիստներին, հաջողվում է մի քանի անգամ հաղթանակ տոնել, բայց րոպեներ անց ամեն բան կարող է շրջվել:

-Չհաշված որ մենք պարտվել էինք նախորդ անգամ, այս անգամ հաղթանակը մերն էր: Միասնական էինք և գնում էինք դեպի հաղթանակ,- լայն ժպիտով ասում է Աննան:

Խաղին կարող են մասնակցել բոլորը, չկան տարիքային և սեռային սահմանափակումներ: Խաղը ցավոտ չէ: Նշանակետին կրակելու դեպքում գլխին ամրացրած կապոցը վիբրացիա և լուսային ազդակներ է արձակում, ինչն էլ նշանակում է, որ հակառակորդը խոցված է:

-Խաղը ցավոտ չէ, բայց զգացողությունները սուր են,-ասում է Վաղոն:
Մասնակիցների խոսքով քանի գնում խաղն ավելի է հետաքրքրանում, փոխվում են սցենարները.

-Դեռ ամենահեշտ խաղն է, դրանից հետո ավելի հետաքրքիր խաղեր են սպասվում` տարածաշրջանի գրավում, դավաճանի հայտնաբերում,- ասում են նրանք և կոչ անում շարունակել հետևել խաղին:

Լազերթագը պարզապես խաղ չէ, այն ընկերություն է, թիմային աշխատանք, լիցքաթափվելու միջոց նաև ուրախություն: Խաղին կարող են մասնակցել բոլորը: Կտրվել իրականությունից և մի պահ տեղափոխվել մարտի դաշտ:

 

Մարի Առաքելյան

3-րդ կուրս

Կիսվել