ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԽԵԼԱՑԻ ՔԱՂԱՔ» ԾՐԱԳԻՐԸ

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ԽԵԼԱՑԻ ՔԱՂԱՔ» ԾՐԱԳԻՐԸ

1425

Հոկտեմբերի 21-ին Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում մեկնարկեց «Խելացի քաղաք» երկօրյա հաքատոնը: Այս ծրագիրը Երևանի քաղաքապետարանի, Եվրոպական միության և ՄԱԿ-ի համատեղ նախաձեռնությունն է. նպատակ ունի մշակել խելացի և հետաքրքիր լուծումներ Երևան քաղաքի համար: «Խելացի քաղաք» հաքատոնը կազմակերպվում է «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակներում: Ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Այս երկու օրերի ընթացքում մոտ 70 մասնագետները կփորձեն մշակել խելացի լուծումներ Երևան քաղաքի համար երեք հիմնական ուղղություններով՝ տվյալների վերլուծություն, տվյալների վիզուալիզացում և նոր տվյալների հավաքագրման մեխանիզմների մշակում:

«Խելացի քաղաք» հաքատոնի բացման ընթացքում իրենց ողջույնի խոսքը ասացին ծրագրի հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասին:

Նրանք իրենց խոսքում հաջողություն մաղթեցին մասնակիցներին, հույս ունենալով, որ կհասնեն իրենց պատկերացրաց արդյունքին, իսկ պրն. Մուսայելյանը նշեց, որ մեկ տարի անց, երբ ամբողջ հայ ազգը կտոնի Երևանի 2800 ամյակը, մեր քաղաքը պետք է աշխարհին ներկայանա իր բոլոր առավելություններով:

Ծրագրի կազմակերպիչներից Արթուր Խալաթյանի խոսքերով քաղաքում կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն հենց ծրագրի շրջանակներում: Դրանք են տուրիզմի զարգացումը, շենքերի կառավարումը և քաղաքի մաքրությունը:

«Խելացի քաղաք» հաքատոնի լավագույն թիմերը կստանան ծրագրերի իրականացման նախնական ներդրում: Լավագույն գաղափարը մինչև 5000 դոլար, երկրորդ գաղափարը մինչև 4000 դոլար և երրորդ գաղափարը մինչև 3000 դոլար:

 

Մերի Հայրապետյան

1-ին կուրս

 

Կիսվել