«ԱՌԱՆՑ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ ՍԻՐԵԼՈՒ՝ ՈՒՂՂԱԿԻ ԳՈՒՄԱՐ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՅՍՏԵՂ ԵՐԿԱՐ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՄՆԱԼ»

«ԱՌԱՆՑ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ ՍԻՐԵԼՈՒ՝ ՈՒՂՂԱԿԻ ԳՈՒՄԱՐ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՅՍՏԵՂ ԵՐԿԱՐ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՄՆԱԼ»

1315

Շնիկներ, փղիկներ, պանդաներ… շատերիս սիրելի կենդանիներն են, բայց ահա Երևանի կենդանաբանական այգու կլինիկայի առաջատար կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանի սիրելի կենդանին բորենին է: Թե ինչու` նա էլ չգիտի: Ուղղակի սիրում է:  Հարությունը կենդանիներին փոքրուց է սիրել: Ասում է, եթե չսիրես նրանց, չես կարող աշխատել . «Երբ պետք է ընդունվեի համալասարան, չգիտեի, որ կա անասնաբուծության ֆակուլտետ: Իմանալուս պես որոշեցի, որ հենց էնտեղ եմ սովորելու, որովհետև միշտ սեր եմ ունեցել կենդանիների նկատմամբ: Եվ ահա արդեն 5 տարի է աշխատում եմ Երևանի կենդանաբանական այգում»:

Այգուն կից արդեն 2 տարի է գործում է կլինիկա, որտեղ կենդանիների բուժզննումն է իրականցվում . «Չնայած կլինիկան գործում է 2 տարի, բայց դրանից առաջ էլ վիրահատական և զննման աշխատանքներ մենք կատարել ենք»,- նշում է պարոն Հովհաննիսյանը: Նրա խոսքերով` կենդանիների հետազոտական աշխատանքները ավելի շատ կատարվում են տեղում ՝ վանդակների մեջ, քան հենց կլինիկայում, քանի որ կան կենդանիներ, որոնց չափսերի պատճառով տեղաշարժելը դժվար է:

Կենդանաբույժը ասում է, որ կլինիկան ապահովված է անհրաժեշտ սարքավորումներով՝ ռենտգեն ապարատ, նարկոզի  դեղորայք, լաբորատոր հետազոտության  սարքեր, որոնցով հետազոտում են կենդանիների կղանքը՝ կենդանու օրգանիզմում պարազիտների քանակի պարզման համար, ինչպես նաև մսի ստուգում, որով կերակրում են կենդանիներին (ի դեպ կենդանիներին կերակրում են հում՝ չեփված մսով):

Երբ կենդանաբանական այգի են բերվում նոր կենդանիներ, նրանց որոշ ժամանակ պահում են կարանտին գոտում. «Կարանտինը իրենից ներկայացնում է առանձին շինություն: Այստեղ բերվում են բոլոր կենդանիները մինչև կենդանաբանակ այգում ցուցադրվելը, նաև որոշակի արատներ ունեցողները, որոնց այգին այլևս չի ցոցադրում»,-  նշեց Հարությունը:  Կենդանաբույժը համարում է, որ արատներով կենդանիներին ցուցադրելը էթիկայի խախտում է. «Այգին ֆեյսբուք սոցիալական ցանցը չէ, որ խղճահարության դիմակի տակ լայքեր հավաքենք»:

Լինում են դեպքեր, երբ կենդանիները հիվանդություններ են ձեռք բերում այցելուների տված կերերից . «Մադիկ գալիս են էստեղ ու մտածում են մենք սոված ենք պահում կենդանիներին, մինչ որ տեսնում են, թե մենք ինչերով ենք կերակրում նրանց»:

Կենդանաբանական այգում կարող են լինել դեպքեր, որ մարդուց կենդանուն, և հակառակը ՝ կենդանուց մարդուն հիվանդություններ փոխանցվեն, բայց Հայաստանի կենդանաբանակ այգում այդպիսի դեպքեր դեռ չեն եղել. «Հիվանդությունները շատ են: Դրանք կոչվում են զոանթրոպոնոզ հիվանդություններ: Կարող են լինել պարազիտային, ինֆեկցիոն և այլն»: Կենաբանաբույժի խոսքերով` հիվանդություններից ամենատարածվածներից են կատաղությունը, որը Հայաստանում չկա . «Այն փոխանցվում է միայն կծելու միջոցով, երբ թուքը կծելուց անցնում է արյան մեջ»:  Տարածված է նաև սիբիրախտը, որը հողային ինֆեկցիոն հիվանդություն է, և, եթե այգին աչալուրջ չլինի կենդանիները դրանով կարող են վարակվել: «Պարազիտային հիվանդությունները նույնպես շատ են: Կենդանու հետ մի այգուց մյուս այգի կարող են տեղափոխվել»,- նշեց պարոն Հովհաննիսյանը և ավելացրեց, որ տարին 2 անգամ կենդանիներին ճիճվաթափում են, որպեսզի օրգանիզմներում պարազիտներ չմնան:

Երևանի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժը  ֆինլադնուհի է՝ Էլլի Ռոսա Էմիլիա Յոլման: Նա աշխատանքի հրավեր է ստացել Երևանի կենդանաբանական այգու տնօրենից և մեծ սիրով համաձայնել. «Այգին մեծ առաջընթաց է ապրում: Եթե համեմատենք մի քանի տարվա այգին և այժմյան՝ փոփոխությունները ակնհայտ են»: Ռոսային շատ է դուր գալիս Հայաստանը՝ բնությունը, կլիման, մադիկ. «Այստեղ շատ լեռներ կան: Ֆինլանդիայում չկան լեռներ, իսկ ես սիրում եմ բարձրանալ դրանք: Եղանակը տաք է, արևոտ, իսկ մեզ մոտ խոնավ է և անձրևոտ: Եվ ամենակարևորը մադիկ այնքան բարի են, շփվող ու կամեցող, ամեն հարցում պատրաստ են օգնել միմյանց, իսկ ֆինլանդացիները փակ են և շփվել չեն սիրում»: Այս տարվա վերջում Ռոսան մեկնելու է Ֆինլանդիա. «Այստեղ ինձ շատ հետաքրքիր է աշխատել, մանավանդ Հարութի հետ, բայց մինչև տարվա վերջ վերդառանալու եմ իմ երկիր»: Ռոսան ժպիտով նշեց, որ կկարոտի Հայաստանը շատ և անպայման մեկ օր  նորից կվերադառնա:

 

Անյուտա Աթանեսյան

3-րդ կուրս

Կիսվել