ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ

ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ

1331

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը Եղիշե Չարենցի անվան դահլիճում հյուրընկալեց Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանին: Հանդիպմանը ներկա էր նաև Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը: Վարդան Մկրտչյանը նախ խոսեց իր՝ թատրոնում անցած ուղու մասին,պատմեց հետաքրքիր դրվագներ թատերական կյանքից և ավելացրեց. «Ես անընդհատ ձգտում եմ, հետևում եմ թատրոնի հրաշալի մարդկանց իմ գլխավերևում, բայց ես անընդհատ ձգտում եմ սովորել և այսօր այստեղ եմ եկել սովորելու ձեզանից»: Հիմնական հարցը, որ իր ելույթի մեջ բարձրաձայնեց Պրն. Մկրտչյանը, դա թատրոնն էր, լրագրությունը և հեռուստատեսությունը: Վարդան Մկրտչյանը չի կարծում, որ կյանքում որևէ մեկը կարող է ինչ-որ մեկի տեղը խլել:

Ջերմ զրույցից հետո՝ սովորության համաձայն, առաջին հարցը տալու իրավունքը վերապահվեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանին,  այնուհետև ուսանողներն ուղղեցին իրենց հուզող հարցերը: Իսկ ուսանողուհի Հայարփի Բաղդասարյանը, շարունակելով Ն.Մարտիրոսյանի միտքը, հարցրեց.

-Ի՞նչ եք կարծում, Պրն Մկրտչյան, հեռուստատեսությունը դնու՞մ է անջրպետ թատրոնի և հասարակության միջև.

– Իհարկե. ազդեցությունը շատ մեծ է. ես ընդունում եմ, որ հեռուստատեսությունը շատ բան փչացրեց, պարզապես նաև այն հարցն է, թե որքանով ենք մենք դա տույլ տալիս. չ՞է որ այդ նույն հաղորդումները և հեռուստասերիալները հասարակության մեծ մասը նստում և նայում է:

Հանդիպումն ավարտվեց շնորհակալանքի խոսքերով և պայմանավորվածությամբ՝ հաջորդ հանդիպումը կազմակերպելու Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում:

 

Անահիտ Գալոյան

2-րդ կուրս

Կիսվել