«ԿՈՐՑՐԵԼ ԵՆՔ ԱԶԳԱՅԻՆ ՈՒՏԵՍՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ». ՎԱՀԵ ԼՈՌԵՆՑ

«ԿՈՐՑՐԵԼ ԵՆՔ ԱԶԳԱՅԻՆ ՈՒՏԵՍՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ». ՎԱՀԵ ԼՈՌԵՆՑ

1956

«Հայոց ուտեստի համակարգ» թեմայով դասախոսությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 26-ին, որի  բանախոսն էր պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցը: Բանախոսի խոսքով` ազգային ուտեստի համակարգը կորցրել ենք մեր ծիսակարգի հետ մեկտեղ, հազարամյակների ընթացքում, վերջին հարյուրամյակում` ավելի շատ: Ազգային ուտեստները ավելի բազմազան են ու հարուստ:

Ազգային ուտեստի համակարգը առաջին անգամ կորցրել ենք Ք.ա 301թ., քանի որ նոր քրիստոնեւթյունը` նոր վարդապետությունը հային ստիպեց անցնել նոր արժեհամակարգի, ծիսակարգի, երկրորդը`1915թ. Եղեռնի արդյունքում, իսկ երրորդը` խորհրդային իշխանության  7 տասնամյակների ընթացքում:

2 գործոնի առկայությամբ է որոշվում ազգային ուտեստի պատկանելությունը` անունը և աշխատանքային գործիքը, որով պատրաստվել է: Կա կարծիք, թե տոլման, խորովածը, խաշը և այլ ուտեստներ հայկական չեն: Օրինակ տոլման թուրքերն ասում են, որ «դրմզի» բառն է, որը նշանակում է լցոնած: Տոլմա բառն հանդիպում ենք  հին հայերենում, որը նշանակում է խաղողի վազ, որից առաջացել է տոլի խաղողի տերև. տոլմա նշանակում է խաղողածին:

Խաշը ամենածիսական հայկական կերակրատեսակն է, այն եղել է Բարեկենդան տոնի սեղանի զարդը: Այն կարծիքը, թե եղել է աղքատների կերակուրը` անհեթեթություն է:

Գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի խոսքով, խոհանոցը միայն քաղցը հագեցնելու վայր չէ:

 

Սվետա Պապոյան

3-րդ կուրս

Կիսվել