ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԵԾ ԼԵԳԵՆԴԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԵԾ ԼԵԳԵՆԴԻ ՀԵՏ

1586

Հոկտեմբերի 27-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ համերգ-հանդիպում    կոմպոզիտոր, դաշնակահար Ստեփան Շաքարյանի հետ:

ՆԱՄ հիմնադիր Նարեկ Հարությունյանը այսպես խոսեց կոմպոզիտորի  մասին.

– Նա խստապահանջ է,  պարտաճանաչ: Նա լեգենդ  է:

Նարեկ Հարությունյանը իր խոսքում պարոն Շաքարյանին բնորոշեց որպես բարեսիրտ, ազնիվ և արդար մարդ: Նշենք, որ  պարոն Շաքարյանը ՆԱՄ-ում կոմպոզիտորական դասեր է դասավանդում երիտասարդներին:

Երեկոյի ժամանակ Ստեփան Շաքարյանին  շնորհվեց յուրահատուկ նվեր-պարգև ՝ միության խորհրդանիշով փոքրիկ խաչքար:

Միջոցառմանը  ցուցադրվեց «Հայրենասեր երաժիշտ Ստեփան Շաքարյան» տեսաֆիլմը, որը  նկարահանվել է ԵԹԿՊԻ դոցենտ Գայանե Առաքելյանի  արվեստանոցում:

Միջոցառմանը ներկայացվեցին կոմպոզիտորի հեղինակային, ինչպես նաև ջազային ստեղծագործություններն ու հայկական ժողովրդական երգերի մշակումները:

Նշենք, որ Ստեփան Շաքարյանը ավելի քան 100 ջազային կոմպոզիցիաների հեղինակ է:

Երեկոն ջերմ էր ու բացառիկ իր հանդիսատեսով, տիրող մթնոլորտով, ծափերով և ոգևորությամբ, ինչը ստիպում էր նրան չհեռանալ բեմից:

 

Արմինե Թովմասյան

2-րդ կուրս

Կիսվել