ԳՆԱՑՔԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՊԻ…

ԳՆԱՑՔԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՊԻ…

1333

Մի ծանր ու անսովոր լռություն է: Թվում է՝ ամեն բան սառել, մնացել է օդում, և ուր որ է ցած կընկնի ու կպայթի: Մեկ էլ ամբողջ թաղով մեկ ծիծաղախառն մի ձայն.

-Նանի՜դ հարսնիքը հիշես:

Սարիբեկի (իսկական անունը՝ Մնացական) ձայնն է:

-Ամեն օր կհավաքեր ջահելներին ու նարդի կխաղար: Ամեն կրելուց էլ ըսպես կբղավեր,-հիշում է Սարբեկի կրտսեր աղջիկը՝ Անուշը:

Ախուրյանի շրջանի Ախուրիկ գյուղի զուսպ ու խելացի բնակչի մեջ միաժամանակ միահյուսված էին սևն ու սպիտակը:

-Ամեն առիթի ժամանակ առաջինը խաղաղության կենացն էր խմում,- հիշում է Անուշը:

Խելոք, ուրիշին հասնող, սովորող տեսակ էր այս կերպարը:

-Սովորող էր ամենուրեք: Մի օր, երբ արդեն բոլորել էր յոթանասունը, տուն մտավ ձեռին մի պղինձ, ասաց. «Կլայեկել եմ(անագապատել) , ըսի էլ սովրա», – հպարտ-հպարտ  պատմում է  դուստրը:

1941թ-ի հունիսի 22-ն էր. տասնութամյա Սարիբեկը պարի իր խմբով պիտի մեկներ Մոսկվա՝ համերգի: Վաղ առավոտյան խումբը սպասում էր գնացքին, նրանց մեջ նաև Սարիբեկը. գնացքն ուշանում էր: Հենց այդ պահին էլ հավաքված ամբոխը լսեց պատերազմի գույժը:

Պատանի Սարիբեկը գնացք նստեց, բայց ուրիշ ուղղությամբ:

Բեռլին հասնելը, պատերազմը,Նվեր Սաֆարյանն իր գաղափարական կերպարով, հաղթանակը ապա Բեռլինի պատի տակ քոչարի պարելը կերտեցին Սարիբեկի «Եղբար» տեսասկը.

-Եղբարը կարգ ու կանոն սիրող էր,- պատմում է Սարիբեկի ընկերը՝ Ավետիսը:

«1945 թ-ի ամառն արդեն կիսվել էր, երբ լուր եկավ, որ մյուս օրը զորացրելու են ինձ ու ընկերներիս: Այդ գիշեր մի վայրկյան աչք չկպցրինք: Մի քանի ժամում հիշեցինք ու վերապրեցինք ամեն ապրածը»,- իր հուշերում գրի է առել Սարիբեկը:

Վերադառնալով հայրենի օջախ՝ ամուսնացավ հարևանի աղջկա՝ Բուրիկի հետ, ում վրա աչք էր դրել պատերազմից առաջ: Երեք աղջիկ ու երկու տղա զավակ ունեցավ: Ապրեց, արարեց ու կերտեց մարդու, հայի, հոր իր կերպարը:

-Մարդ ընբես պդի աբրի, օր իրանից հեդո բարի անուն թողա…

Հ.գ. կենսագրական բոլոր տվյալները վերցված են Մնացական Չաքիմյանի հիշողությունների տետրից:

 

Մարինե Երեմյան

2-րդ կուրս

 

Կիսվել