ՀԵԼՈՈՒԻՆ. ԶՎԱՐՃԱ՞ՆՔ, ԹԵ՞ ՍԱՐՍԱՓ

ՀԵԼՈՈՒԻՆ. ԶՎԱՐՃԱ՞ՆՔ, ԹԵ՞ ՍԱՐՍԱՓ

1737

Հավաքել է ճամպրուկներն աշնան երկրորդ ամիսն ու պարտաստվում է թռիչքի: Ամեն  տարի հոկտեմբերի 31-ին տարբեր երկրներում նշում են Հելոուինը: Հելոուինի տոնակատարության ակունքները գնում են վաղ անցյալ և ամենևին կապ չունեն հայկական իրականության հետ: Ժամանակի անիվը հետ է պտտվում ու ասում՝ արմատները գալիս են  կելտական մշակույթից:

Ձեռքդ ես վերցում փոքրիկ դդմիկն ու աջ – ձախ կողմերից կեռիկներ անում:  Մի հատվածում հարկավոր է ստանալ աչքեր հիշեցնող եռանկյունիներ: Ներսում վառվող մոմ դնենք ու փորձենք այնպես, որ մի կողմից սարսափելի լինի, մյուս կողմից՝ ծիծաղելի: Մի քիչ էլ աշխատենք ու կստացվի տոնի գլխավոր ատրիբուտը՝ Ջեքի լապտերը:

Օտար մթնոլորտից աննկատ քայլերով տոնակատարությունը ներխուժել է ու իր տեղը գտել հայկականում: Կարճ ժամանակ՝ մի քանի տարի է ինչ այն նշվում է Հայաստանում: Քշել չար ոգիներին, վախեցնել միմյանց, ուրվականի նմանվելով վախ ներշնչել մարդկանց ու քացրավենիք վերցնել: Շատերի համար սա պարզապես զվարճանք է, ուրախություն և թեթև ժամանակ անցկացնելու միջոց: Կարծիքները տարբեր են և ուսանողների շրջանում կատարած հարցման արդյունքում ձևավորվեցին «դեմ»-ի և «կողմ»-ի ճամբարներ: Նրանցից Վերոնիկա Բեկնազարյանի տեսակետն այսպիսին էր. «Նորմալ եմ վերաբերվում Հելոուինի տոնակատարությանը: Շատ անգամ եմ նշել և ասում եմ՝ այն զվարճալի է: Ինձ  դուր է գալիս, որովհետև այդ օրը մարդիկ յուրօրինակ կերպարներ են մտածում և ստեղծում: Իսկ քաղցրավենիքի պահն ամենից լավն է: Իմ կարծիքով հայերը չեն դիմանում գայթակղությանն ու փորձում են միանալ, դառնալ դրա մի մասնիկը»: Նրա կարծիքն է կիսում Մանե Դավթյանը՝ նշելով, որ տոնը հետաքրքիր է ինքնին մեզ հասած լեգենդներով և եթե մերը չէ, չի նշանակում, որ բացասական է և սատանիստական:

Հակառակ կարծիք արտահայտող մարդիկ մեծամասնություն չէին կազմում: Մի քանիսը նշեցին, որ չեն ընդունում տոնը՝ պարզապես իմաստ չգտնելով նրանում  և ինչ-որ տեղ սուբյեկտիվ պատճառով՝ պարզապես չեն սիրում: Նույնսիկ համացանցում լավ փնտրելու դեպքում կգտնեք հոլովակներ, որոնք ներկայացնում են Հելոուինը չտոնելու պատճառներ և  կարծես քարոզչական գործառույթ են իրականացնում. պետք չէ տոնել:   Աննա Գալուստյանի խոսքերով՝ այն չի համապատասխանում  հայկական մտածողությանը և ավանդույթներին, այդ պատճառով էլ չի ընդունում որպես տոն և  դեմ է նշելուն:

Կարծիքների բախում է ստացվում: Սակայն որոշումն անհատական է: Ցանկության դեպքում ուղղակի ընտրել լավագույն կոստյումն ու ամենատպավորիչ դիմահարդարումը՝ դառնալով հելոուինյան օրվա կերպարը:

 

Լուիզա Աբրահամյան

2-րդ կուրս

Կիսվել