ՄԵՐՕՐՅԱ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆԸ

ՄԵՐՕՐՅԱ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆԸ

2078

1947թ. հունվարի 11-ին Երևանի քաղխորհրդի գործկոմի նիստի որոշմամբ Նոր Զեյթուն թաղամասում կառուցվեց ակումբ-գրադարան, որն այդ տարիներին միակն էր թաղամասում: Հետագայում շենքում սկսեց գործել նաև «Հաղթանակ» կինոթատրոնը: 1984թ. ակումբը վերանվանվեց «Երևանի քաղսովետի N2 կուլտուրայի տուն»: Անկախությունից հետո հաստատությունը վերանվանվեց «Զեյթուն մշակութային կենտրոն»: 2006թ. վերանորոգվեց կենտրոնի տանիքը և երկրորդ հարկը, իսկ 2008թ. հիմնանորոգվեց, և բացվեցին նոր խմբակներ:

Կենտրոնն արդեն լիովին վերանորոգված և կահավորված է: Այստեղ գործում է նկարչության, կավագործության, ուլունքագործության, թատերական, հագուստի մոդելավորման, կարի տեխնալոգիայի, շախմատի, անգլերենի և երգի խմբակներ: Սաների թիվը կտրուկ աճել է, յուրաքանչյուր ամիս հետաքրքիր միջոցառումներ և մրցումներ են կազմակերպվում ինչպես սաների, այնպես էլ համայնքի երեխաների համար:

Քանաքեռի մշակույթի տունը գործում է 1930 թվականից, բայց արդեն 1997 թվականին Հովհաննիսյան Գևորգը սեփականաշնորհում է մշակույթի տունը և ակտիվ գործունեություն է ծավալում առ այսօր: Մշակույթի տան ներսում գործում է «Paradise music school»-ը: Դպրոցում սովորեցնում են ինչպես «classic»,այնպես էլ «roc», «jazz», «pop» և այլ երաժտական ժանրեր: Սովորեցնում են դաշնամուր, հարվածային գործիքներ, գիթառ, ջութակ և այլն: Ուսուցումը կատարվում է նորար մեթոդներով, սովորեցնում են ոչ միայն նոտաներ, ակորդներ, այլ նաև ուժեղացնում են ստեղծագործական կարողությունները: Դպրոցի ներսում գործում է նաև պարի և ոկալի խմբակներ:

«Paradise music school» կարող են դիմել 5-14 տարեկան բոլոր երաժշտասեր երեխաները: Դպրոցը առաջիկայում պատրաստվում է իրականացնել տարբեր երաժտական միջոցառումներ, որպեսզի իրենց սաները հնարավորություն ունենան ցուցադրել իրենց տաղանդը:

 

Ադրինե Նիդելյան

3-րդ կուրս

Կիսվել