ԳԵՐԱՍԸ՝ ՀԱՅ ԱՐՎԵՍՏԱՍԵՐՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԳԵՐԱՍԸ՝ ՀԱՅ ԱՐՎԵՍՏԱՍԵՐՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

1699

Ռուսական արվեստի թանգարանում տեղի ունեցավ նկարիչ Կարապետ (Գերաս) Գեոկչակյանի (1916-1999) գրաֆիկաների և կոլաժների ցուցահանդեսը: Ցուցահանդեսի մեկնարկը տրվեց հոկտեմբերի 5-ին ժամը՝ 18:00-ին, «Մոսկվայի տուն» մշակութային- գործարար կենտրոնի աջակցությամբ:

Բացմանը ներկա էր «Ցարսկոսելսկյան հավաքածու» թանգարանի հիմնադիր և տնօրեն՝ Ալեքսանդր Նեկրասովը: Վերջինս իր ելույթում խոսեց իր հիմնաց թանգարանի և ուսուցչի՝ Կարապետ Գեոկչակայանի մասին:

Նշենք, որ այս հավաքածուն տրամադրել է հենց «Ցարսկոսելսկյան հավաքածու» թանգարանը, որը ներկայացնում է 20-րդ դարի ռուսական նոն-կոնֆորմիստական արվեստի մի ընտրանի, որում իր կարևոր դերն ունի ծագումով Գյումրեցի Գերասը: Ցուցահանդեսի կազմակերպիչները նշեցին, որ Գերասը և իր արվեստը հայ հասարակությանը ծանոթ չէ, և այս բացառիկ ցուցահանդեսը Նեկրասովի ելույթի հետ միասին եկել են լրացնելու այդ բացը:

Հիշեցնենք, որ ցուցահանդեսի տևողությունը մեկ ամիս էր, սակայն բազմաթիվ արվեստասեր-այցելուների խնդրանքով երկարաձգվեց մինջև նոյեմբերի 15-ը:

 

 

 

Արևիկ Կարապետյան

2-րդ կուրս

 

Կիսվել