«15 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԸ ՄԵԾ ՄԱՍԱՄԲ ՌՈՒՍԱՄԵՏ ԷԻՆ, ԻՍԿ ԱՅՍՕՐ ԲՈԼՈՐԸ...

«15 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԸ ՄԵԾ ՄԱՍԱՄԲ ՌՈՒՍԱՄԵՏ ԷԻՆ, ԻՍԿ ԱՅՍՕՐ ԲՈԼՈՐԸ ԳԻՏԵՆ ՄԵՐ ՏՈՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ». ՄԱՐԳԱՐԵՏ ՍԱՐԳՍՅԱՆ

1608

Նոյեմբերի 7-ին հնարավորություն ստեղծվեց ծանոթանալ հայկական ավանդական ուտեստի` ղափամայի պատրաստմանն ու համտեսել այն:

Միջոցառման հյուրերի շարքում էին ազգագրագետներ, հայկական խոհանոցի ծիսական կերակուրների գիտակներ և էթնոերաժիշտներ։

Ամեն տարի տոնելով և՛ բերքի տոնը, և՛ Համբարձման տոնը,Կենտրոն վարչական շրջանի մշակույթի, կրթության և սպորտի բաժնի մասնագետ Մարգարիտ Սագսյանը պատմեց, որ տարիներ շարունակ գրեթե բոլոր ավանդակաան տոները մեծ շուքով տոնում են Կենտրոն վարչական շրջանի 20 մանկապարտեզները. «Հավասարապես մասնակցում են խոհարարները, ծնողները և նույնիսկ մանուկները, բայց կոնկրետ ղափաման պատրաստել են խոհարարները` փորձելով իրենց ուժերը »։

Միջոցառման ընթացքում ժյուրիի անդամներն անցան բոլոր սեղանների կողքով, համտեսեցին ուտեստը, ծանոթացան ձևավորմանը և  հանձնեցին մրցանակներ երեք անվանակարգերում` ամենագեղեցիկ ձևավորված սեղան, ամենայուօրինակ և հետաքրքիր ձևավորում ունեցող ղափամա և ամենամեծ ղափամա։

Բոլոր սեղանները լի էին տարատեսակ մրգերով, թթու լավաշներով և ընդեղենով։

Թիվ 17 մանկապարտեզի դաստիարակչուհի Անահիտ Հարությունյանն ասաց, որ ղափամայի պատրաստման մեծ աշխատանքում իրեն օգնել է ամուսինը։

Փառատոնի ընթացքում եղան ավանդական երգ ու պարերի կատարումներ: Հանդես եկան գեղարվեստական խմբեր և մանկապարտեզի սաները։

Ծիսական կերակուրների գիտակ Ռուզաննա Ծատուրյանը պարզաբանեց, թե ինչ բան է ղափաման և ինչպես կարելի է ճիշտ բաղադրատոմսով պատրաստել այն։  Նա հավելեց, որ նախկինում այն համարվել է տոնական և շատ սպասված ուտեստ. «Դրա պատճառներից է այն, որ հին ժամանակներում բրինձը թանկ է եղել և հասանելի ոչ բոլորին»։

Ըստ Մարգարիտ Սարգսյանի՝ ձեռքբերումներից գլխավորն այն է, որ 15 տարի առաջ Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզներն ունեին ռուսամետ ուղղավածություն, իսկ հիմա մանկապարտեզի ողջ անձնակազմը հրաշալի տեղյակ է բոլոր տոների խորհուրդներին։

Երեխաները սիրով էին մասնակցում տոնակատարությանը։ Քաջատեղյակ էին ավանդական ուտեստների պատրաստման եղանակներին և պարերի միջոցով փորձեցին ներկաների որոշ չափով ծանոթացնել այդ ամենին։ Նշենք նաև,որ ուտեստի պատրաստման կարևորագույն բաղադրիչը ազգագրական փափուռի պարն է։

Մոնիկա Մամյան

2-րդ կուրս

 

Կիսվել