ԲԱՑՎԵՑ «ԹԱԼԻՆ-1» ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆԸ

ԲԱՑՎԵՑ «ԹԱԼԻՆ-1» ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆԸ

1483

Նոյեմբերի 7-ին Արագոծոտնի մարզի Թալին քաղաքում տեղի է ունեցել «Թալին-1»  արևային կայանի բացումը: Կայանն ունի 1 մեգավատտ հզորություն և ամենամեծն է Հայաստանում: Այս նախագիծը արտադրական ծավալով ու հնարավորություններով կարևոր նշանակություն ունի Հայաստանի արևային էներգիայի բնապահպանության և տնտեսական զարգացման ոլորտներում: Ծրագիրն իրականացրել է «Սոլար փրոդաքշն» ընկերությունը: Էլեկտրակայանի նախագծումն ու շինարարությունը կատարել է «Արփի Սոլար» ընկերությունը: Բացման արարողությանը ներկա էր վարչապետ Կարեն Կարապետյանը, ով ընդգծել է, որ էներգիայի ոլորտը մեր երկրում տնտեսության արագ զարգացող ճյուղերից մեկն է:

 

Գառնիկ Մելքոնյան

3-րդ կուրս

Կիսվել