ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱՐԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ՄԵԾ ՏՈՆ ԷՐ ԾՈՎԱՍԱՐ ԳՅՈՒՂԻ ՀԱՄԱՐ

ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱՐԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ՄԵԾ ՏՈՆ ԷՐ ԾՈՎԱՍԱՐ ԳՅՈՒՂԻ ՀԱՄԱՐ

2418

2017 թվականի նոյեմբերը հատկապես նշանակալից էր Գեղարքունիքի մարզի գյուղ Ծովասարի համար: Հիմնադրման պահից մինչ այսօր գյուղում գործող միակ բուժհաստատությունը ամբուլատորիան էր: Բայց ատամնաբուժարանի բացումը մեծ տոն էր համայնքի համար: Գյուղացիները շատ էին սրտնեղում, որ ատամնաբուժարանի և դեղատան բացակայության հետևանքով  գնում  էին քաղաք Մարտունի:

Մշակույթի տան անձնակազմն իր` Ալաշկերտ պարախմբի հետ միասին բացման արարողությունը ավելի հանդիսավոր դարձրեց:

Ատամնաբուժարանը և դրան կից դեղատունը բացվել են օրթոպեդիկ ստամատոլոգ  Մամիկոն Ստեփանյանի ջանքերով:

Բուժհաստատությունը հագեցած է ժամանակակից սարքավորումներով:

Համայնքի ոսկե երիտասարդության ներկայացուցիչ Արթուր Մանուկյանի և իրավաբան Քաջիկ Վարդանյանի հավաստմամբ` նման պայմանները և փորձառու մասնագետը կարող են գոհացնել անգամ ամենաբծախնդիր հաճախորդին:

 

Էլիզա Մանուկյան

3-րդ կուրս

Կիսվել