ՀԱՄԱՏԵՂ ՀԱՄԵՐԳ` ՍԵԲՈՒԻ, ՍԻՐՈՒՇՈՅԻ, VIZA ՌՈՔ ԽՄԲԻ ԵՎ ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԿՐՏՍԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀԱՄԱՏԵՂ ՀԱՄԵՐԳ` ՍԵԲՈՒԻ, ՍԻՐՈՒՇՈՅԻ, VIZA ՌՈՔ ԽՄԲԻ ԵՎ ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԿՐՏՍԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

1908

Նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համատեղ համերգով ելույթ ունեցան համաշխարհային ճանաչում վայելող Սեբու Սիմոնյանը՝ Capital cities խմբից, Viza ռոք խումբը և Ջիվան Գասպարյան կրտսերը: Համերգը կազմակերպել էր Mezzo production-ը: Համերգասրահը բազմամարդ չէր: Համերգի առաջին մասում ելույթ ունեցավ Սեբուն` իր հատուկ հյուրի՝ երգչուհի Սիրուշոյի հետ՝ կատարելով հայտնի «Վույ աման» երգը: Սեբուն և Սիրուշոն ներկայացրին Սեբուի նոր երգացանկից Have you ever hurt somebody երգը: Համերգի ընթացքում նշվեց, որ Սեբու Սիմոնյանը պատրաստվում է որոշ ժամանակ հայրենիքում բնակվել:

Սեբուի հետ ելույթ ունեցավ նաև սկսնակ երգչուհի Սանահին Փափազյանը: 14 տարեկան Սանահինը պատմեց, որ իրեն ինքնարտահայտվելու հնարավորություն սկզբում տվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որից հետո ծանոթացել է Սեբուի հետ և սկսել աշխատել՝ հանդես գալով արդեն բեմերում: «ԱՄՆ-ում ծանոթացել եմ Սեբուի հետ: Գրել եմ երգեր, ներկայացրել նրան  և այսօր իմ երգով հանդես եկա Սեբուի կողքին»,- նշեց Սանահինը:

Համերգի երկրորդ հատվածում հանդես եկան Ջիվան Գասպարյան կրտսերը և Viza ռոք խումբը: Տասնյակ ստեղծագործություններ կատարելով` ռոք խումբը հայ հանդիսատեսին ներկայացրեց տարիների եռանդուն աշխատանքը:

Ջեմմա Սարդարյան

2-րդ կուրս

Կիսվել