ՈԼՈՐՏԻՑ ՈԼՈՐՏ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ. ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

ՈԼՈՐՏԻՑ ՈԼՈՐՏ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ. ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

1900

Հայաստանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ հայկական կողմը պատրաստ է ստորագրելու ԵՄ-Հայաստան նոր համաձայնագիրը։ Համաձայնագրի նախաստորագրումը տեղի է ունեցել այս տարվա սկզբին, իսկ վերջնական ստորագրումը նախատեսվում է նոյեմբերի 24-ին կայանալիք գագաթաժողովին։

Չնայած այն բանին, որ ԵՄ-ի կողմից նախքան ստորագրվելը ոչ մի տեքստ սովորաբար չի հրապարակվում, ինչի մասին հայտնել է նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան  Պյոտր Սվիտալսկին, ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստը հրապարակվել է փոխադարձ համաձայնությամբ։ Համաձայնագրի ոչ պաշտոնական թարգմանությունը հրապարակվել է արտգործնախարարության կայքում։

2013 թվականին՝ 4 տարի տևած բանակցություններից հետո, Հայաստանը հրաժարվեց ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, դրա փոխարեն ստորագրելով Ռուսաստանի կողմից գլխավորած Մաքսային միության միանալու փաստաթուղթը։

ԵՄ-Ի հետ համագործակցության առաջին շանսը բաց թողնելով Հայաստանը ստացել է երկրորդ հնարավորությունը։ Այս անգամ ո՛չ թե Ասոցացման, այլ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր։ Քանի որ առաջինը այդպես էլ չի հրապարակվել փորձագետներն ասում են, որ համեմատություն կամ որևէ կարծիք հայտնել չեն կարող։

Փորձագետ Գևորգ Մելիքյանը ArmLur-ին տված իր հարցազրույցում նշել  է, որ ըստ Եվրամիության գործընկերների պնդումների այս համաձայնագրի տեքստը գրեթե նույնությամբ նախորդի կրկնությունն է,բացառությամբ այն կետերի, որոնք վերաբերում են ազատ առևտրին և մաքսային կարգավորումներին։

Հանրային  քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ Արտակ Մանուկյանն էլ ասում է, որ այս համաձայնագրի տնտեսական էֆեկտը այնքան էլ մեծ չէ։ Ա․ Մանուկյանը իր խոսքը հիմնավորում է նրանով, որ առաջին հերթին Հայաստանը չունի ընդհանուր սահման, ուստի ապրանքի ներմուծման և արտահանման ծախսերը կազմում են բավականին մեծ գումարներ։ Երկրորդը՝ Հայաստանն արդեն ունի GSP+ համակարգ, որն արտոնությունների մեծ փաթեթ է տալիս, և բացի այդ նոր ինտեգրացիաները սկզբնական շրջանում միշտ էլ վնաս են բերում, դա բացատրվում է նրանով, որ նոր, պատրաստի ինստիտուտները բերվում են տնտեսություն, պետությունը պետք է որոշակի ծախսեր անի որպեսզի իր ունեցածը համապատասխանեցնի այդ ստանդարտներին և երկարաժամկետ ճիշտ տնտեսական քաղաքականություն վարելով միայն օգուտները շատ ավելի մեծ կլինեն քան սկզբնական շրջանի կրած վնասները։ Արտակ Մանուկյանի խոսքով՝ եթե համեմատելու լինենք ԵԱՏՄ-ն ու  ԵՄ-ն, ապա ԵՄ-ի դեպքում թունելի վերջում լույս է երևում, և բոլոր դեպքերում ԵՄ-ի հետ համաձայնագիրը փոխշահավետ է։

Քաղաքական առումով 2013-ի հետ համեմատած համաձայնագիրը  մեծ փոփոխությունների չի ենթարկվել։

Ի տարբերություն ԵՏՄ-ի, ԵՄ-ի հիմանկան նպատակն է  մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում։ Հետևողական ուշադրություն է դարձվելու հատկապես դատական համակարգին, կոռուպցիոն ռիսկերը հնարավորինս նվազագույնին հասցնելուն։

Համաձայնագրում կողմերը վերահաստատում են, որ միջազգային հասարակության համար մտահոգիչ հանցագործությունները պետք է քրեական հետապնդման ենթարկվեն ազգային և միջազգային մակարդակով։ Անհրաժեշտ է ապահովել իրավապահ համակարգի անկախությունը, որակն ու արդյունավետությունը, իսկ իրավապահ մարմինների՝ անկողմնակալությունն ու արդյունավետ աշխատանքը։

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դատաիրավական լրագրության դասախոս Շահեն Տոնոյանի հետ խոսեցինք դատաիրվական ոլորտի փոփոխությունների մասին, նրա խոսքով  մինչև համաձայնագրի ստորագրումն արդեն վաղուց բարեփոխումների ծրագիրը սկսվել է և դա փաստարկվում է ընդունված և բարեփոխված օրենքներով։

«Հայաստանն իր դատաիրավական համակարգը միշտ ձգտել է նմանեցնել եվրոպականին։ Դրա արդյունք է օրինակ «Դատախազության մասին օրենքը», որի ամրագրումից հետո ստեղծվեց քննչական կոմիտեն։ Ստեղծվել է հատուկ մարմին, որը պետք է զբաղվի պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների քննությամբ (Հատուկ քննչական կոմիտե)։ Հայաստանում ստեղծվել է պրոբացիոն ծառայություն։ Իսկ արդեն կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար մեր կառավարությունը մշակել է հակակոռուպցիոն ռազմավարություն, ստեղծել հակակոռուպցիոն խորհուրդ (գլխավորում է վարչապետը), որին անդամակցում են մի շարք հասարակական կազմակերպություններ։ «Ապորինի հարստացման մասին»  օրենքն էլ ուղղված է հենց կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը»,- նշեց Շ. Տոնոյանը։

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնորեն Ռիչարդ Կիրակոսյանը խոսելով համաձայնագրի կարևորությունից, նշեց որ  Հայաստանը հնարավորություն է ստանում օգտվել նոր ռազմավարական հնարավորություններից և չի կարեղ իրեն թույլ տալ բաց թողնել այն։

Համաձայնագրում անդրադարձ է կատարվում Մեծամորի ատոմակայանին,որի  օգտագործման ժամկետն արդեն լրացել է, և նախատեսվում է նոր, ավելի մեծ հզորությամբ այն փոխարինել։ Կատարվելու են էներգետիկ ոլորտում շուկայի կարգավորումներ։

ԵՏՄ-ի  հետ անդամակցելով  Հայաստանը առաջին երկիրն է, որը այս համաձայնագրի ստորագրմամբ կմտնի նաև ԵՄ-ի հետ համագործակցության մեջ։

Ի վերջո փորձագետների մեծ մասն այն համոզմանն է, որ այս համաձայնագիրն իր հետ միայն դրական արդյունք կբերի։

Մի մասը կարծում է, որ համաձայնագրի ստորագրում տեղի կունենա նախապես նշված օրը, ոչինչ չի խանգարի ստորագրելուն քանի որ երկու կողմն էլ պատրաստակամություն է հայտնել ստորագրելու և հատուկ նշվել է, որ երրորդ կողմերի միջամտությունը չի կարող պայմանագրի ստորագրմանը խանգարել։

Փորձագետների մի մասն էլ չի բացառում համաձայնագրի ստորագրման հետաձգումը։ Նրանց կարծիքով ստորագրումը կարող է հետաձգվել միայն տեխնիկական պատճառներով։ Ամենահավանական տարբերակներից մեկն էլ այն կարող է լինել, որ ԵՄ անդամ բոլոր 28 պետությունները չունենան համաձայնագրի ամբողջական թարգմանությունը իրենց լեզուներով։

Փորձագետների այս մասի ենթադրություններով ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել մինչև այս տարվա դեկտեմբեր ամիսը։

 

Արաքսյա Փաշոյան

3-րդ կուրս

Կիսվել