ԵՐԱԶԱՆՔՆԵՐ ՈՐՈՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

ԵՐԱԶԱՆՔՆԵՐ ՈՐՈՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

1371

«Նարեկացի»  արվեստի միությունը վերսկսում է  «Արվեստանոց» ուսուցողական  ծրագիրը:

Ժամանակավորապես  դադարեցված ծրագիրն այժմ նորից  իր դռներն է բացել բազմաթիվ մանուկների համար: Ծրագրերից մեկն էլ  ներկայանում է «Մանկություն»  խորագրով:

«Ես սիրով հայտարարում եմ, որ մենք վերսկսել ենք «Արվեստանոց» շարքը, այն մեկնարկել էր դեռ 2015-ից, բայց քանի որ  երկրում չէի, այդ  պատճառով ժամանակավոր դադարել էր:  Առաջին արվեստանոցը եղել է  «Դուդուկի կախարդական մեղեդին» թեման, ամբողջ գաղափարը  այն է, որ մենք ստեղծենք մտերմիկ մթնոլորտ,  քննարկենք ամենաարդի թեմաները, որոնք հուզում են երեխաներին, ինչպես նաև մեր հյուրերը, արվեստագետները կներկայացնեն իրենց  արվեստն ու փորձը»,-ասում է «Լապտերներ» նախագծի կազմակերպիչ Էկա Հորստկան:

«Մանկություն» խորագիրը կրող  հանդիպման ընթացքում  9-ից 14 տարեկան երեխաները փորձում էին գտնել իրենց երազանքների իրականացման  հնարքներն ու հարցերի միջոցով բավարարում իրենց հետաքրքրասիրությունը:

Հանդիպման  հյուրերն էին  «Նարեկացի»  արվեստի  միության  հիմնադիր  Նարեկ  Հարությունյանը, «Օրան» բարեգործական  հասարակական  կազմակերպության  հիմնադիր  Արմինե Հովհաննիսյանը  և  Հայաստանի Հանրապետության  ժողովրդական  արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը: Մարդիկ, ովքեր հայտնի լինելուց բացի նաև  զբաղվում են բարեգործությամբ: Նպատակն այն  էր,  որ  երեխաներն անձամբ շփվեին  այդ մարդկանց հետ, ինչպես նաև  դաստիարակվեին նման ոգով:

Հյուիրերից  յուրաքանչյուրը երեխաներին խորհուրդ տվեցին ապրել կյանքի  ամեն պահը, վայելել  մանկությունն ու ձգտել լավագույնին:  Իսկ այդ ճանապարհին չմոռանան զինվել մեծ գիտելիքներով  ու երազելու  հատկությունը չկորցնելով:

Արմինե Հովհաննիսյանն իր փորձով հավաստիացրեց, որ նմանատիպ միջոցառումներն օգնում  ու իրենց մեծ ազդեցությունն են թողնում երեխաների վրա, այդպես նրանք  կարևորում են իրենց դերն ու նշանակությունը հասարակության համար:  Իսկ իրենք էլ պատրաստ են իրենց ներդրումն ունենալ երեխաների կայացման գործում:

Իսկ արվեստանոցները  շարունակվում են,  հաջորդը  կկայան նոյեմբերի 27-ին:

Մերի Գևորգյան

3-րդ կուրս

Կիսվել