«ԵՍ ՉԵՄ ՆԿԱՐՈՒՄ ԴԻՄԱԳԾԵՐԸ, ԵՍ ՆԿԱՐՈՒՄ ԵՄ ԴԻՄԱԳԾԻ ՏԱԿ ԹԱՔՆՎԱԾ ՄԻՏՔԸ »

«ԵՍ ՉԵՄ ՆԿԱՐՈՒՄ ԴԻՄԱԳԾԵՐԸ, ԵՍ ՆԿԱՐՈՒՄ ԵՄ ԴԻՄԱԳԾԻ ՏԱԿ ԹԱՔՆՎԱԾ ՄԻՏՔԸ »

1649

Ե. Չարենցի տուն թանգարանում տեղի ունեցավ ճարտարապետ, ծաղրանկարիչ, քանդակագործ Հարություն Չալիկյանի անհատական ցուցահանդեսը:
Բազմաթիվ երկրներում ցուցահանդեսներով ներկայացած արվեստագետը 2-րդ անգամ է Հայաստանում ներկայացնում իր աշխատանքները:

Առաջինն այս տարվա ամռանն էր` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Թե´ նկարներում և թե քանդակներում կոմպոզիտորներն ու երաժիշտներն էին:
Այս ցուցահանդեսի համար հեղինակը նոր կտավներ ու քանդակներ էր պատրաստել.
«Ես չունեի այս նկարների մեծ մասը, շատերը վերջերս եմ նկարել, դա ես կապել եմ Չարենցի հետ, իր ժամանակակիցներին եմ նկարել:
Վերնագիր դնելու դեպքում ես այն կանվանեմ «Սովետահայ գրողների ցուցահանդես», պատճառն էլ հենց սա է, որ ցուցահանդեսը Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ»,- ասում է հեղինակը:
Ծաղրանկարիչների միջազգային մրցույթի դափնեկիրը գրում է նաև բանաստեղծություններ և շուտով կներկայացնի իր առաջին գիրքը:

«Այդպիսի տեխնիկայով` տափակ մատիտով, աշխարհում քչերն են աշխատում, իսկապես դա երևույթ է, չկա այդպիսի բան, դա ոչ միայն Հայաստանում է երևույթ, այլ նաև աշխարհում»,- ասում է միջոցառմանը ներկա ճարտարապետ, շարժանկարիչ Պավել Ջանգիրովոը:

Հեղինակն իր արվեստի ու ընդհանրապես ստեցծած կերպարների մասին նշում է.
«Ես չեմ նկարում դիմագծերը, ես նկարում եմ դիմագծի տակ թաքնված միտքը, բնավորությունը»:

Հյուրերն հորդորում էին նկարչին Հայաստանում ավելի շատ կազմակերպել այսպիսի ցուցահանդեսներ, որպեսզի իր նման մարդկանց շատերը ճանաչեն:

Իսկ արդեն հաջորդ տարի հեղնինակն իր 75 ամյակին նախատեսում է հոբելյանական ցուցահանդես, որը կկայանա Նկարչի տանը:

 

Մերի Գևորգյան

3-րդ կուրս

Կիսվել