Նոյեմբերի 23-ին հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու « «Շոպենիանա» բալետային ներկայացման վերականգնված տարբերակը: Մեկ գործողությամբ բալետը ստեղծվել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի դաշնամուրային երաժշտության հիմման վրա: Սա հնարավորություն տվեց բալետային ներկայացումներում օգտագործելու դասական երաժշտական ստեղծագործություններ, որոնք նախապես ստեղծված չէին պարի համար:
Ներկայացման առաջին տարբերակի պրեմիրերան եղել է 1907 թ. բալետմայստեր Միխայիլ Ֆոկինի կողմից, իսկ երկրորդ տարբերակը ստեղծվել է 1908-1909թթ.:
Ներկայացումից առաջ կազմակերպվեց ճանաչողական շրջայց և հանդիպում փորձավարներ Էլվիրա Մնացականյանի և Էմմա Նահապետյանի հետ, ովքեր պատմեցին ներկայացման մասին և պատասխանեցին ներկաների հարցերին:
«3-4 տարի առաջ վերականգնել էինք «Շոպենիանան»: Այն բեմադրվել է մի քանի անգամ և դուրս եկել խաղացանկից:»,-նշեց Էլվիրա Մնացականյանը: Նրա խոսքերով երբեմն երկար ժամանակ չբեմադրված ներկայացումները պարզապես կորչում են:
«Շոպենիանան» համարվում է լավագույն դասական բալետներից մեկը, որը փոփոխման ենթակա չէ:
« «Շոպենիանան» այն ներկայացումն է, որից շատ բան կարելի է սովորել: Դա դասական բալետի հիմքն է: Բնականաբար, այն պետք է բեմադրվի բոլոր դասական թատրոններում: Այս ներկայացումը շատ է օգնելու հետագայում»,- նշեց Էմմա Նահապետյանը:
Ներկայացումը չունի կոնկրետ զարգացող սյուժե: Սյուիտը իրենից ներկայացնում է մեղեդու և մարմնի միախառնում՝ արտահայտելով Շոպենի երաժշտությանը բնորոշ լուսավոր և ջերմ թախիծը:
Գլխավոր դերերում հանդես եկան Մերի Հովհաննիսյանը, Տաթևիկ Բոլշիկյանը, Միլիտոն Կիրակոսյանը և Արշալույս Մարգարյանը: Դիրիժորը Հարություն Արզումանյանն է:
Էլվիրա Մնացականյանի խոսքերով հասրակությունը հետաքրքրված է բալետով, բայց ցանկալի կլիներ, որ երիտասարդության շրւջանում էլ այն տարածում գտներ:
Հավելենք նաև, որ ներկայացված «Շոպենիանան» առաջին անգամ Հայաստանում բեմադրվել է 1975թ.-ին ռուսական «Մեծ» թատրոնի խմբագրությամբ:
Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին նաև ժ. Բիզե- Ռ.Շչեդրինի «Կարմեն- սյուիտ» և իսպանական «Լորկիանա» մեկ գործողությամբ բալետային ներկայացումները:
Իզաբել Սահակյան
3-րդ կուրս