ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ PR ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՍՏՂԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՀԵՏ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ PR ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՍՏՂԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՀԵՏ

2083

PR-ը որպես փոխհարաբերություններ ստեղծելու արվեստ. մասնագիտության ճիշտ ըմռնումը։

Տիկին Ավետիսյան, ո՞րն է այս մասնագիտության առանձնահատկությունը:

-PR մասնագհիտության առանձնահատկությունը պայմանավորված է տվյալ մասնագետի հաղորդակցման հմտությամբ։ Հաղորդակցումը հնարավորություն է

տալիս տիրապետելու PR-ի գործիքներին։ Իսկ այդ գործիքներն այն բոլոր

մասնագիտություններն են, որոնց համախումբն է հանդիսանում PR-ը։

Հաճախ  PR –ը ասոցացվում է գովազդի հետ։  Ի վերջո ինչպե՞ս տարանջատել միմյանցից։

-Իրավ հասարակության մեջ սխալ մոտեցումներ կան այս երկու ոլորտների հետ կապված։ Սակայն պետք է հաշվի առնել, որ գովազդը մարքեթինգային գործիք է, որն օգտագործվում է ապրանքաշրջանառության եւ վաճառքի, ապրանքի առաջ մղման նպատակով։ Այն ինչ PR մասնագետը գործ ունի կերպարի ձեւավորման  հետ։ Հանրային կապերի դեպքում կարեւորվում է տվյալ գերատեսչական մարմնի, կազմակերպության եւ նաեւ անհատի վերաբերյալ կարծիքչի ձեւավորումը։

Ի՞նչ կարեւոր հատկանիշներ պետք է ունենա PR մասնագետը:

– Առաջին հերթին ճիշտ հաղորդակցում, լսելու կարողություն, դիտողականություն, վերլուծելու հմտություն։ Այս հատկանիշները շատ կարեւոր են PR մասնագետի համար, քանի որ նա հանդիսանում է հասարակության եւ կազմակերպության,  որեւէ գերատեսչական մարմնի կամուրջը, կապող օղակը։ Ի վերջո հանրային կարծիքի վրա ազդող այն օբյեկտը, ով կազմում է համապատասխան ուղերձ ուղղված համապատասխան լսարանին։

Իսկ որքանո՞վ է հեշտ ազդել հանրային կարծիքի վրա:

–  Դրա համար պետք է ճիշտ մարտավարություն մշակել։ Նախ պետք է ուսումնասիրել եւ ծանոթանալ տվյալ կառույցին  կամ անհատի գործունեությանը, հասարակության մեջ նրանց համբավին, այնուհետեւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկել աստըիճանաբար ազդելով հանրային կարծիքի վրա։ Սա երկարաժամկետ գործընթաց է, եւ այդ ընթացքում ձեւավորվում են մի շարք փոխհարաբերքւթյուններ կապված ուսումնասիրվող օբյեկտի, PR մասնագետի եւ հանրության միջեւ։ Որովհետեւ PR- ը փոխհարաբերություններ ձեւավորելու արվեստ է։

՞րն է ձեր մոտեցումը այդ փոխհարաբերությունների ձեւավորման գործում որպես PR մասնագետ։

-Իմ դեպքում գործում է Լաուստի բանաձեւը` ո՞վ, ինչպե՞ս, ե՞րբ, որտե՞ղ, ու՞մ ասաց. այսինքն ինչ խողովակ օգտագործվեց։ Եւ ամենակարեւորը հետադարձ կապի առկայությունը, որը PR  մասնագիտության հիմքն է։

Դուք լրագրողական կրթություն եք ստացել։ Որքանո՞վ է օգնում լրագրողի մասնագիտությունն այս ասպարեզում։

– Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լրագրողական կրթություն ստացած անձանց մուտքը այս ասպարեզ մեկ քայլ է։ Քանի որ երկու մասնագիտություններն էլ շատ ընդհանրություններ ունեն՝ տեքստի հետ աշխատանք, համապատասխան ուղերձի մշակում, հաղորդակցման ուղիների ճիշտ մշակումը,  ձեւակերպում։ Որպես օրինակ կարող եմ կիսվել իմ փորձով։ Լրագրության ֆակուլտետում սովորելու տարիներին` լինելով ուսանողական միության տեղեկատվական  հանձնաժողովի նախագահ, աշխատում էի ուսանողական կառույցների հանրայնացմամբ։ Եւ այդպիսով զուգահեռ զբաղվում էի նաեւ PR գործունեությամբ։

-Այսինքն կարելի է հաճախ նաեվ նույնացնե՞լ:

-Այս հարցին տարբեր տեսանկյուններից կարելի է մոտենալ։ Պետք է հաշվի առնել որ PR  մասնագետը այն տեղեկատվական իրականություն ստեղծողն է, որը լուսաբանում է լրագրողը։

Ի՞նչ խոչնդոտների է առնչվում PR մասնագետը այս ոլորտում։

-Առաջին խոչնդոտը նյութի ոչ բավականաչափ տիրապետումն է, հասարակության չիմացությունը։ Երկրորդ խոչնդոտը գերատեսչությունների, կազմակերպությունների, ընկեությյունների ոչ ճիշտ պատկերացումը PR ոլորտի վերաբերյալ։ Մենք դեռ պետք է աշխատենք նրանց կրթելու համար։ Գլխավոր խոչնդոտներից մեկն է նաեւ գերատեսչթւթյունների ղեկավարների սխալ պատկերացումները։ Հանրային կապեր ձեւավորելու գործում նրանք իրենց վստահելի մարդկանց են առաջ քաշում, ովքեր թեւ վստահելի են անհատապես, բայց ոչ PR հանրային կապեր ձեւավորելու գործում։

Ի՞նչ զարգացում ունի ոլորտը ներկայում:

-Ընդհանուր առմամբ ոլորտը քիչ քիչ զարգացում  է ապրում։ Թեկուզ եւ այն, որ այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն ունի մագիստրոսական ծրագիր։ Հայկական PR ասոցիացիան այսօր ստեղծել է PR դպրոց, որը կոչված է վերապատրաստելու այս ոլորտում կրթված անձանց։ Տարեց տարի դիմորդների քանակը ավելանում է։ Այս տարի դիմորդների թիվը կազմել է 150-190  հոգի։

Որքանո՞վ է այս մասնագիտությունն ազդում կենսակերպի վրա:

-Մարդու կերպի վրա առհասարակ այն ազդում է։ Ազդում է նաեւ ընտանիքում փոխհարաբերքւթյուններ  ձեւավորելու տեսանկյունից, կոնֆլիկտների ճիշտ լուծումից, որոնց պատճառը չհաղորդակցվելն է ։ Մենք սովորաբար ասում ենք մի բան, կատարում` այլ  բան։ Եթե անենեք այն, ինչ մտածում ենք, պատկերը լիովին կփոխվի։ Մենք ինքներս մեզ փոխելու կարիք ունենք։ Իսկ դրա հիմքը հաղորդակցքւթյունն է։

 

Նորա Հայրապետյան

3-րդ կուրս

Կիսվել