Ամանորին մնացել են հաշված օրեր: Մարդկանց մի մասը վաղուց սկսել է նախատոնական պատրաստությունները, մնացածների կարծիքով` պետք է կողպել տան դռները և մեկնել հանգստի։
«Futuretour» գործակալության աշխատակցի հետ ունեցած զրույցում պարզեցինք, որ Հայաստանի ներսում շատերը նախընտրում են Ծաղկաձոր, որտեղ լավագույնս ապահովված է ակտիվ հանգիստ, ինչպես նաև Աղվերան և Տաթև։
Գործակաալություններից «Worldtour»-ը տուրեր է կազմում դեպի Ծաղկաձորի «Slon Resort», որտեղ երկու անձի համար վճարը չափը կազմում է մինչև 500.000 ՀՀ դրամ (6օր/5գիշեր)։ Փաթեթի մեջ ներառված է 2 անգամյա Ամանորյա տոնական ընթրիք և շոու ծրագիր։
«Իսկ արդեն երկրից դուրս, «Futuretour»-ի աշխատակցի խոսքով՝ տոներին նախընտրում են Դուբայ և Եգիպտոս` կախված եղանակային տարբերություններից»։ Առաջարկվում է նաև ուղևորություն Վրաստան` «Cherry Garden 3» հյուրանոց` 2 անձի համար վճարելով 382$֊ին համարժեք դրամ։
«Futuretour»-ը տեղեկացրեց` Նոր տարվա շրջանում Հայաստանում գնային տատանումներ լինում են»։ Իսկ թե որքանով, նրանք չհայտնեցին։ Այն հարցին՝ հանգստի փաթեթները քանի՞ օրով են նախընտրում, ասացին` գնում են կոնկրետ սահմանված օրերով, օրինակ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 4,5-ն ընկած ժամանակահատվածում։
Հարցման միջոցով տեղեկացանք, որ հայերը այս տարի նախընտրում են Ամանորն անցկացնել տանը` ընտանիքի անդամների և երեխաների հետ։
«Սա իմ հանգստի լավագույն տարբերակն է»,- նշեց քաղաքացիներից մեկը։
Մոնիկա Մամյան
2-րդ կուրս