«ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏ ՈՒՆԵՑՈՂ ՏՈԼՄԱՅԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ ՀԱՄԱՐՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ»․ ՍԵԴՐԱԿ...

«ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏ ՈՒՆԵՑՈՂ ՏՈԼՄԱՅԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ ՀԱՄԱՐՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ»․ ՍԵԴՐԱԿ ՄԱՄՈՒԼՅԱՆ

2569

Տոլմա ճաշատեսակի պատրաստման ու փոխանցման ձևը օրեր առաջ ՅՈՒՆԵՍԿՕ–ի կողմից համարվեց ադրբեջանական և ընդգրկվեց ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Այս մասին տեղեկանում ենք, ինչպես կազմակերպության թվիթերյան, այնպես էլ պաշտոնական էջերից, որտեղ մասնավորապես նշվում է.«Տոլման պատրաստվում է Ադրբեջանի ամբողջ տարածքում և համարվում կարևոր կերակրատեսակներից մեկը, փոխանցվում է սերնդեսերունդ և վեր է երկրի ներսում առկա էթնիկ ու հոգևոր սահմաններից»։

Պաշտոնական որոշման մեջ (թիվ ՝12.COM 11.b.3) տոլմա բառը գրված է «դոլմա»։ Սա մեկնաբանվում է հետևյալ կերպ. եզրույթը առաջացել է թուրքերեն «դոլդուրմա» բառից և թարգմանաբար նշանակում է լցոնված։ Ուշագրավ է, սակայն այն, որ Թուրքիայում և Ադրբեջանում հայկական տոլման հայտնի է սարմա անունով։ Սա թարգմանաբար նշանակում է փաթաթած, իսկ տոլմա է կոչվում դդումի կամ այլ բանջարեղենի մեջ լցոնված ճաշատեսակը:

Ճաշատեսակի պատրաստման եղանակը ադրբեջանական համարելու վերաբերյալ հայտը ներկայացված էր դեռ անցյալ տարվանից։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Աբուլֆաս Գարաևը մեղադրել էր Հայաստանին «ոչ միայն Ադրբեջանի տարածքները, այլև ադրբեջանական մշակույթն ու խոհանոցը յուրացնելու մեջ»: Նրա համոզմամբ՝ «տոլման պատկանում է ողջ թյուրքական աշխարհին»:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը այնքան էլ լավ վերաբերմունք չունի կառույցի նակտմամբ. «Հարցը շատ կարևոր է, ինչպես մեր երկրի, այնպես էլ Ադրբեջանի համար։ Իհարկե, Ադրբեջանը այստեղ քաղաքական նպատակներ ու շահեր ունի, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ–ն միամիտների , ավելին «կաշառակերությամբ զբաղվող» կազմակերպություն է։ Քոչվոր ժողովրդին չի կարող բնորոշ լինել կերակրատեսակի պատրաստումը, քանի որ «տոլմա» բառի «տոլի» արմատը ինքնին հայերեն է, ու նշանակում է խաղողի վազ»։

Այս շրջանում հարցը հուզում է շատերին։ Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը պնդում է, որ ինքը մանրամասն ուսումնասիրել է Ադրբեջանի ներկայացրած հայտը ու նշում, որ այն զուրկ է որևէ գիտական հիմնավորումից. «Կազմված է ոչ գրագետ ու չհիմնավորված։ Անգամ այնպիսի տեղանուններ են ներառված, որ Ադրբեջանի հանրապետության հետ ինչ-որ առնչություն չունեն։ Ակնհայտ է, որ սա քայլ է թուլացնելու մեր երկրի մշակույթը։ Իսկ ինչ վերաբերում է տոլմա կերակուրին, ապա դեռ պատմական գիտությունների թեկնածու, հմուտ խոհարար Վ. Վ. Պոխլեբկինը նշել է, որ ադրբեջանական խոհանոցում կան կերակուրներ, որոնք վերցված են հայկականից, որոնցից մեկն էլ տոլման է, որ «մտել է ժամանակակից ադրբեջանցու առօրյա կերակրացանկ»։

Տոլմայի պատմությունը գալիս է վաղնջական ժամանակներից։Այն հին հայկական մատյաններում հիշատակվել է դեռ այն ժամանակներից, երբ Արարատյան դաշտում տնկվել է խաղողի առաջին վազը։Այժմ հայտնի են տոլմայի պատրաստման ավելի քան 70 բաղադրատոմս։Հայաստանում և Սփյուռքում այսօր էլ կենսունակ են ավանդական շատ կերակուրներ պատրաստելու ժողովրդական գիտելիքները և հմտությունները: Հայաստանի բոլոր շրջաններում յուրաքանչյուր տանտիկին, կենցաղում և տոներին պատրաստում է ավանդական տոլմայի տարբեր տեսակներ։ Տոլման՝ որպես տարածված և սիրված կերակրատեսակ, մատուցվում է նաև հայկական խոհանոցը ներկայացնող ռեստորաններում: Հայաստանում անցկացվում է Տոլմայի ամենամյա փառատոն, որտեղ տարբեր անհատներ և կազմակերպություններ ներկայացնում են տոլմայի ավանդական օրինակներ:

Չնայած պատմությանը՝ այնուամենայնիվ տոլմայի պատրաստման եղանակը, ինչպես արդեն նշեցինք, այսուհետ պատկանում է Ադրբեջանին։ Սննդաբան Դավիթ Պիպոյանը կարծում է, որ խնդրի առաջացման պատճառը անհետևողականությունն է. «Առանց պետական հոգածության, որևէ գիտական խումբ չի կարող նման գիտական հետազոտություններ անցկացնել, որովհետև այս ամենը ֆինանսական ռեսուրսներ պահանջող գործառույթ է: Մենք, եթե մեզ չենք գնահատում, չենք կարող պահանջել, որ ուրիշը մեզ գնահատի: Մենք չունենք որևէ կենտրոն, որը զբաղվում է սննդային սովորույթների արժեքավորմամբ, օրինակ՝ գինեգործության կամ այլ ոլորտում: Կա նաև փաստաթղթավորման խնդիր: Թվում է,թե սա հասարակ երևույթ է, բայց պատահական չեն այդ որոշումները: Ի՞նչ ենք անում մենք այս ուղղությամբ: Չկա մի գերատեսչություն, որը կզբաղվի այս խնդրով: Ովքե՞ր են այն գիտնականները կամ փորձագետների խումբը, ովքեր պիտի կատարեին ուսումնասիրություններ, հետազոտություններ ու ներկայացնեին արդյունքները»։

Ըստ «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. կոնվենցիայի իրականացման՝ Գործառնական ուղեցույցը չի արգելում Կոնվենցիայի անդամ պետություններին Կազմակերպության պահանջներին համապատասխան հայտեր ներկայացնել։ Նախ մանրամասնենք՝ ինչ է իրենից ներկայացնում ոչ նյութական մշակութային ժառանգությունը։

ՅՈՒՆԵՍԿՕ–ի պաշտոնական կայքի տվյալներով ոչ նյութական մշակութային ժառանգություն է համարվում ՝

Ավանդական, ժամանակակից եւ միեւնույն ժամանակ կենդանի ժառանգությունը . Ոչ նյութական մշակութային ժառանգությունը ոչ միայն ներկայացնում է անցյալից ժառանգված ավանդույթները, այլեւ ժամանակակից գյուղական եւ քաղաքային պրակտիկան, որտեղ մասնակցում են տարբեր մշակութային խմբեր.

Ներառյալ. Մենք կարող ենք կիսել ոչ նյութական մշակութային ժառանգության արտահայտությունները, որոնք նման են ուրիշների կողմից կիրառվողներին: Անկախ նրանից, թե նրանք հարեւան գյուղից են, աշխարհի հակառակ կողմում գտնվող քաղաքից կամ հարմարվել են այլ երկրում գաղթած եւ բնակեցված ժողովուրդների կողմից, նրանք բոլորը ոչ նյութական մշակութային ժառանգություն են, դրանք փոխանցվել են մեկ սերնդից մինչեւ մյուսը, զարգացել են իրենց միջավայրում, եւ նրանք նպաստում են մեզ ինքնության եւ շարունակականության զգացողությանը, ապահովելով կապը մեր անցյալի, ներկայի եւ մեր ապագայի միջեւ: Ոչ նյութական մշակութային ժառանգությունը չի առաջացնում հարցեր, թե արդյոք որ կոնկրետ պրակտիկան հատուկ է մշակույթին: Այն նպաստում է սոցիալական համերաշխությանը, խրախուսելով ինքնության եւ պատասխանատվության զգացողությանը, որն օգնում է անհատներին զգալ իրենց մեկ կամ մի քանի համայնքների եւ հասարակության մի մասը:

Ներկայացուցիչ `ոչ նյութական մշակութային ժառանգությունը ոչ միայն արժեհամակարգն է համարում որպես մշակութային արժեք, համեմատական հիմքով, բացառիկության կամ բացառիկ արժեքի համար: Այն բարգավաճում է իր հիմունքներով համայնքներում եւ կախված է այն մարդկանցից, որոնց ավանդույթների, հմտությունների եւ սովորությունների մասին գիտելիքները փոխանցվում են մնացած համայնքին, սերնդեսերունդ կամ այլ համայնքներ:

Համայնքի վրա հիմնված `ոչ նյութական մշակութային ժառանգությունը կարող է ժառանգ լինել միայն այն դեպքում, երբ այն ճանաչում է այնպիսի համայնքների, խմբերի կամ անհատների կողմից, որոնք ստեղծում, պահում ու փոխանցում են դրանք առանց նրանց ճանաչման։ Ոչ ոք չի կարող որոշել առանց նրանց, թե տվյալ արտահայտությունը կամ պրակտիկան մշակութային ժառանգություն է, թե ոչ: Այս հարցերն են քննարկվել դեկտեմբերի 4-9-ը Հարավային Կորեայի Չեջուդո կղզում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նստաշրջանում, որտեղ ներառված են տարբեր երկրներից ներկայացված 34 հայտ:

Հավելենք նաև, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական ժառանգության մշակութային ժառանգության ցանկում է ընդգրկված «Քոչարի»–ն որպես հայկական, ազգագրական պար, ինչպես ուզբեկական հումորը, որն ունի իր սեփական եզրույթը ՝«աքսիա»։ (Ամբողջական ցանկն այստեղ ՝https://ich.unesco.org/en/lists )

Սեդրակ Մամուլյանը ընդգծում է, որ հարցի լուծման միակ ճանապարհը համախմբված լինելն ու պայքարելն է.« Ես օրինակ հարմար կգտնեի, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ին բոլոր երկրները հարաբերվեն առևտրի նախարարություններով, որովհետև այնտեղ զուտ առևտուր է: Ադրբեջանը իր ողջ 100-ամյա պատմության ընթացքում ինչ-որ բան է ուզում ապացուցել, անլիարժեքության բարդույթով հիվանդ ազգություն են: Մենք ապացուցելու որևէ բան ունե՞նք, տոն կա՞, որ տոլմա չլինի մեր սեղաններին: Մենք ուղղակի խոսելիս պիտի վստահ ասենեք, որ եթե հակառակորդը ռազմի դաշտում է մեզ ֆիզիկական անեքսիայի ենթարկում, ապա ՅՈՒՆԵՍԿՕ-ն էլ՝ մշակութային»։

 

Մայա Ավետիսյան

3-րդ կուրս

Կիսվել