ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՀՎ. ԿՈՐԵԱՅԻՑ

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՀՎ. ԿՈՐԵԱՅԻՑ

1646

Յուրաքանչյուր կին ցանկանում է միշտ երիտասարդ  մնալ:  Շրջապատում շատ հաճախ հանդիպում ենք մարդկանց, ովքեր  արտաքնապես  երիտասարդ են երևում, բայց տարիքով այդքան էլ երիտասարդ չեն: Ժպիտ, խաղաղ հոգեվիճակ,  խնամքի  ճիշտ պարագաներ, կոսմետիկ միջոցներ,  այս չորս հիմնական  նախադրյալներն են, որոնք կօգնեն ձեզ երիտասարդ մնալ:

19-ամյա Շուշան Պողոսյանը մեկ տարի է, ինչ սովորում է հվ. Կորեայում: Հասցրել է ծանոթանալ  հվ. Կորեայի մշակույթին, գրականությանը: Նրան նաև շատ է հետաքրքրել կորեացիների խնամքի միջոցները, դեմքի դիմակները:

«Ածուխից, խխունջից, մրգերից, բանջարեղենից,  ամեն ինչից կորեացիները կարող են դեմքի դիմակներ ստանալ: Դեմքի դիմակները վաճառվում են հատուկ մասնագիտացված խանութներում: Ավելի լավ է ոչինչ չունենալ, քան էջանագին կոսմետիկա օգտագործել»,- պատմում է Շուշանը:

Շուշանին շատ զարմացրել է այն, որ բացի կանանցից իրենց խնամքին մեծ ուշադրությամբ  հետևում են նաև տղամարդիկ: «Ամեն օր դեմքի խնամք,  ձեռքերի խնամք, մերսումներ,  և այս ամենն ամեն օր»,- նշեց Շուշանը:

Կորեացիների պնդմամբ շատ քնելը կնճիռներ է առաջացնում, գիրացնում է: Նրանք արթնանում են շատ շուտ, զբաղվում իրենց հիգիենայով և անցնում իրենց աշխատանքին:

«Նրանք ատամները լվանում են  ամեն հաց ուտելուց հետո: Եվ պնդում, որ ատամների դիմացկունությունը կախված է նաև հաճախ լվանալուց»,- նկատեց Շուշանը::

Զրույցի վերջում Շուշանը կորեական  խորհուրդ տվեց, ձեռքի խնամքի համար. «Եթե ուզում եք, որ ձեր ձեռքերը նուրբ լինեն ամեն օր այս միջոցը  գործածեք. Վերցրեք երկու աման մեկի մեջ սառը  ջուր լցրեք, մեկի մեջ՝ տաք : Ձեռքերը  1-2 րոպե  թողեք տաք ջրում, այնուհետև տեղափոխեք սառը ջրի մեջ: Կրկնեք այնքան, մինչև տաք ջուրը սառչի, մեկ շաբաթվա ընթացքում փոփոխությունը նկատելի կլինի»,- եզրափակեց Շուշանը:

 

Մանե Մուրադյան

3-րդ կուրս

Կիսվել