«ՊՍԺ»-«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ». ԳԵՐԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ԸՆԴԱՌԱՋ

«ՊՍԺ»-«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ». ԳԵՐԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ԸՆԴԱՌԱՋ

312

Ասում են` Փարիզը սիրո քաղաք է, և այնտեղ այցելողների մեծամասնությունը սիրահար զույգեր են և ամուսիններ, իսկ Էյֆելյան աշտարակը ֆրանսիացիների և զբոսաշրջիկների ամենասիրելի և ամենացանկալի վայրն է։ Բայց այսօր ուշ երեկոյան սիրահար զույգերը կդառնան ֆուտբոլային երկրպագուներ, իսկ բոլորի ամենացանկալի վայրը կդառնա «Պարի Սեն-Ժերմեն»-ի «Պարկ դե Պրենսը»։
Ժամեր անց կմեկնարկի Չ/Լ-ի 1/8-րդ եզրափակչի ամենազորեղ դիմակայությունը, և չնայած  առաջին խաղում գրանցված արդյունքին՝ (Ռեալ-ՊՍԺ 3-1) միևնույն է, այս խաղը չի կորցնում իր հետաքրքրությունն ու ինտրիգը։
3-1 հաշիվը իհարկե հուսադրող է «Մադրիդ»-ի համար, բայց  այն հաշիվը չէ, որը կարող  է «Ռեալ»-ի ֆուտբոլիստներին հանգիստ գնդակ գլորելու հնարավորություն տալ։
«ՊՍԺ»-ն այս կարևորագույն հանդիպմանը մոտենում է չափազանց լուրջ կորուստով։ Խաղին չի կարող մասնակցել փարիզցիների առաջատար Նեյմարը, ով շարքից դուրս է մնացել առնվազն 5 շաբաթով։  Հարցականի տակ է նաև Մարկինիոսի  մասնակցությունը։ Ֆրանսիական թերթերը նաև նշում էին, որ Մբապպեն չի հասցնի ապաքինվել մինչև «Ռեալ»-ի դեմ խաղը, սակայն ֆրանսիկան ակումբի բժշկական անձնակազմը հերքեց այդ տեղեկությունը։ Մբապպեն ամենայն հավանականությամբ  տեղ կգտնի թիմի մեկնարկային կազմում, իսկ ահա Մարկինիոսի հարցում ամեն ինչ դեռևս մշուշոտ է։
ՊՍԺ.հավանական մեկնարկային կազմ՝4-3-3 մարտավարությամբ․

Չնայայծ Նեյմարի  բացակայությանը՝ «ՊՍԺ»-ն այս կազմով էլ  կարող է հավասարը հավասարի պայքարել «Ռեալ»-ի դեմ։ Հիշենք, որ անցած մրցաշրջանում Նեյմարը հանդես էր գալիս «Բարսելոնայում» և այդ նույն «Բարսելոնային»  Ֆրանսրայի ներկայացուցիչները ջախջախեցին 4-0 հաշվով, այնպես որ «Պարկ դե Պրենս» մարզադաշտում ամեն բան հավանական է։

Իսկ հիմա անցում կատարենք «Ռեալ»-ին և փորձենք հասկանալ, թե ինչ կազմով և ինչպես Զիդանի  թիմը կներկայանա  իրենց համար այս տարվա, այս պահի կարևորագույն հանդիպմանը։
Ամեն ինչ կամ ոչինչ. այսպիսն է մադրիդյան գրանդի վիճակը այս մրցաշրջանում։ Թիմը արդեն դուրս է մնացել Իսպանիայի գավաթից, 15  միավոր հետ է առաջնության առաջատարից և հիմա միայն մնում է պայքարել Եվրոպայի ամենահեղինակավոր տիտղոսի՝ Չեմպիոնների Լիգայի համար։
«Սերուցքայիններ»-ը առաջին խաղում  մեծ փորձի և, իհարկե, փարիզցիների գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի երկչոտ ֆուտբոլ ցուցադրելու շնորհիվ կարողացան հաղթել և պատասխան խաղից առաջ առավելություն  ստանալ  մրցակցից։
Այս խաղը մադրիդցիների համար չափազանց բարդ է լինելու, որովհետև խաղին դժվար թե կարողանա մասնակցել թիմի «մաեստրոն»՝ Լուկա Մոդրիչը, հարցականի տակ է նաև Կրոսի մասնակցությունը, իսկ ահա Մարսելոն նոր է ապաքինվել վնասվածքից և դեռևս բավարար մարզավիճակում չէ։
«Ռեալ Մադրիդ» հավանական մեկնարկային կազմ՝ 4-3-3 մարտավարությամբ․

«Ռեալ»-ի կազմը մարտական է, և Մոդրիչի բացակայության պայմաններում Իսկոն կփորձի խաղի ղեկը վերցնել իր ձեռքը և երկար փոխանցումներով կտրել «ՊՍԺ»-ի պաշտպանությունը։

Դե ինչ, այս գերլարված հանդիպմանը մնում են հաշված ժամեր և պարզ կդառնա՝ արդյո՞ք Եվրոպան կշարունակի խոնարհվել Չ/Լ-ի տասներկուակի գավաթակրի առջև, թե տեղի կունենա  այս առաջնության անհավանական թվացող վերադարձը։

Նաև չպետք է մոռանալ, որ պատմությունը սիրում է կրկնվել, իսկ «ՊՍԺ»-ն վաղ անցյալում կարողացել է «Ռեալ»-ի դեմ խաղում վերադառնալ  3-1 հաշվով պարտությունից և տանը հաղթել 4-1 հաշվով(1992-1993 մրցաշրջան)։
Թիմերի անվանումներն արդեն ամեն ինչ ասում են խաղի հետաքրքրության մասին, իսկ ինձ մնում է ավելացնել, որ այս  գերհետաքրքիր հանդիպումը կսպասարկի գերմանական մրցավարական անձնակազմը՝ Ֆելիքս Բրիխի գլխավերությամբ։

Խաղի մեկնարկը  Երևանի ժամանակով 23։45

 

Էդմոն Մարտիրոսյան

1-ին կուրս.

 

Կիսվել